Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Լավ երեկո» էր, դարձավ վատ երեկո

SOCIETY

Մարտի 8-ի առթիվ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Լավ երեկո» հաղորդաշարի՝ առանձին նկարահանված ռեպորտաժը, որում լրագրողն այցելել էր կանանց գաղութ, այս օրերի ամենից քննարկվող թեման է: Գրեթե բոլորն այն քննադատում են՝ նշելով, որ ռեպորտաժում անազատության մեջ հայտնված կանանց պարզապես ծաղրել են։

Թեմայի շուրջ Past.am-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

-Բավական մեծ աղմուկ էր բարձրացրել հատկապես վերջին տեսանյութը, երբ գնացել էին կանանց գաղութ, նկարահանում արել: Տեսանյութում ծաղրի էին արժանացել անազատության մեջ գտնվող կանայք: Էթիկայի տեսանկյունից՝ ինչպե՞ս պետք է վարվի Հանրային հեռուստաընկերությունն այս դեպքում: Արդյոք պե՞տք է ներողություն խնդրի:

-Այո, եթե այդ տեսնայութը հատուկ միտումով չեն հրապարակել, ներկայացրել հանրությանը, որովհետև դժվար է պատկերացնել, որ կարելի էր այդպիսի տեսանյութ տարածել այսպիսի սոցիալապես աղքատ երկրում, հատկապես ազատազրկման վայրերի մասին, որտեղ աղքատությունն ավելի ակնհայտ է:

Նրանք ծաղրել են փակ համակարգում գտնվող մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն պատասխանելու և երբեք չեն կարողանա պատասխանել: Զուտ այն տեսանկյունից, որ նրանք անօգնական մարդկանց են ծաղրել, բացարձակապես անընդունելի է:

Ինձ համար իրոք դժվար է պատկերացնել: Ես կարող եմ քննադատել քաղաքական նյութերի և կողմնորոշման համար, բայց դժվար էր պատկերացնել, որ Հանրային հեռուստատեսությունը կարող է տարածել այդպիսի տեսանյութ, փորձել նսեմացնել ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց:

Կարծում եմ, ավելի վատ կարգավիճակում հիմա հայտնվել է Հանրային հեռուստաընկերությունը: Եվ միայն ներողություն խնդրելը բավարար չի լինի փրկելու իր դեմքը: Նրանք պետք է անեն հակառակ ռեպորտաժը՝ մեծարել, ներողություն խնդրել, որպեսզի այդ կանայք իմանան, որ նրանք սխալվել են, որպեսզի կարողանան ներել նրանց:

Սա անընդունելի է: Ես միայն այդ լրագրողին չեմ մեղադրում: Պարզ է, որ ղեկավարությունը համաձայն է եղել, որ այդ տեսանյութը եթեր հեռարձակվի և հեռարձակվել է:

-Լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկներ գրեթե միշտ մերժվել է, իսկ այսօր Հանրայինին թույլ է տրվել այնտեղ նման բովանդակությամբ ռեպորտաժ նկարահանել: Տարբերակում է դրվում կրկին:

-Մենք գիտենք, որ նման մոտեցում միշտ էլ կար: Ընդհանրապես կալանավայր մտնելը բարդ է: Այն, որ Հ1-ը արտոնյալ կարգավիճակ ունի, դա հայտնի էր, բայց որ պետք է այդ կարգավիճակից օգտվի և ծաղրուծանակի ենթարկի մարդկանց, դժվար էր պատկերացնել: Բայց ես չեմ կարող ասել, թե ինչու ՀՀ արդարադատության նախարարությունը թույլ չի տալիս լրագրողներին գնալ ու տեսնել մարդկանց:

-Մեծ աղմուկ առաջացնողն այս վերջին ռեպորտաժն էր, սակայն մինչ այդ էլ «Լավ երեկոյի» այսպես կոչված ռեպորտաժներում նույնպես մարդիկ այնքան էլ լավ կարգավիճակում չէին հայտնվում, լրագրողի՝ նրանց ուղղված հարցերում, միևնույն է, ծաղրի բաժին կա, ոչ՝ հումորի:

-Ես հիշում եմ, թե ինչպես Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ին ինչպես էին զվարճանում, երբ Սեյրան Սարոյանին էին եթեր հրավիրել: Մենք եթերից հայհոյանքներ էինք լսում, հիմա էլ, փաստորեն, անցել են անօգնական մարդկանց ծաղրելուն: անօգնական մարդիկ, ովքեր չեն կարող պատասխանել, որևէ կերպ փորձել պաշտպանել իրենց արժանապատվությունը: Ամենացածր որակի և դատապարտելի ռեպորտաժն էր, որ ես տեսել եմ իմ կյանքոմ:

-Հանրայինի լռությունը ինչի՞ մասին է խոսում: Պաշտոնական որևէ արձագանք չկա:

-Երևի մտածում են փակել այդ հաղորդումը: «Լավ երեկոն» դարձավ շատ վատ երեկո: Թող փակեն այն, երևի մտահոգված են դրանով, այդ մասին են մտածում, դրա համար էլ լռում են:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League