Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն մյուս տարվա ընթացքում
SOCIETYՍտեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն 2016թ.: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի քննարկմանը հայտնեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին: «Նաև պայմանավորվել ենք ռուս գործըկերների հետ, որ մեզ այդ օդանավակայանում պետք են ծանր ուղղաթիռներ: Խոսքը գնում է ՄԻ-24-ի, ԿԱ-72- ի մասին: Մենք պայմանավորվել ենք, որ այդ օդանավակայանում հերթապահություն են անելու այդ ուղղաթիռները»,- ընդգծեց Երիցյանը:
Նա հավելեց, որ թեթև ուղղաթիռների ներգրավման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում ինչպես ռուս, այնպես էլ շվեյցարացի և ֆրանսիացի գործընկերների հետ: «Մենք ամեն ինչ անում ենք Ստեփանավանում լուրջ օդանավակայան ունենալու համար»,- եզրափակեց Երիցյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց, որ նախարարի պատասխանը ենթադրում է, որ կարելի է լինել ԵԱՏՄ անդամ՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները ԵՄ գործընկերների հետ:



