Yerevan, 15.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երկիր Ծիրանիի» առաջարկը Վուդրո Վիլսոնի և Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ տեղադրելու մասին

SOCIETY

Մեկ շաբաթ անց՝ մարտի 19-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Ավագանու նիստի օրակարգում ներառված է 10 նախագիծ:

Դրանք վերաբերում են ինչպես հողի հարկի գծով արտոնություն սահմանելուն, գույքն ընդունելուն, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն, այնպես էլ՝ Երևան քաղաքի 2017թ. բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելուն ու Երևանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությանը: Օրակարգում են ներառված նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության երկու նախագծերը, որոնցից մեկը վերաբերում է փողոցի անվանակոչմանն ու հուշարձանի տեղադրմանը, իսկ մյուսը՝ միայն հուշարձանի տեղադրմանը:

Այսպես, «Երկիր Ծիրանի»-ի ավագանու երեք անդամները՝ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանն ու Սոննա Աղեկյանը առաջարկում են Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ: Միաժամանակ, Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում, երևանցիների համար հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ, Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրել: Նման նախագծի անհրաժեշտությունը ավագանու ամենափոքր խմբակցությունը պատճառաբանել է Վիլսոնի՝ Հայկական հարցի հայանպաստ լուծմանը և անկախ Հայաստանի հզորացմանը հետամուտ գործիչ լինելու հանգամանքով:

Ի դեպ, նրանք հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումն առաջարկում են իրականացնել հանրության միջոցների հաշվին՝ դրամահավաք անցկացնելու միջոցով:

«Երկիր Ծիրանի»-ի մյուս նախագիծը վերաբերում է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը, որի համար նպատակահարմար են գտել Կենտրոն վարչական շրջանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին: Այս դեպքում նույնպես հուշարձանի տեղադրման ու նախագծման համար դրամահավաք կկազմակերպեն:

Կյանքի կկոչվեն այս նախագծերը, թե՝ ոչ, պարզ կլինի օրեր անց: Իսկ մինչ այդ Past.am-ը փորձեց պարզել, թե ինչ կարծիքի են «Երկիր Ծիրանի»-ի նախագծերի հետ կապված ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները:

Երաժշտագետ Աննա Ասատրյանը լսելով հարցը, նախ մի քանի վայրկյան լռեց, հետո ասաց, որ չի կարող հիմա պատասխանել, քանի որ շատ զբաղված է: Դիտարկմանը, թե հարցին պատասխանելն իրենից ընդամենը երկու րոպե ժամանակ կպահանջվի, ասաց, որ այդ 1-2 րոպեն էլ չունի: Ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ առհասարակ հրաժարվեց խոսել՝ պատճառաբանելով, թե բազմիցս բարձրաձայնել է, որ ընդհանրապես չի շփվում լրագրողների հետ, և դա իր իրավունքն է:

Քիչ թե շատ հստակ պատասխան տվեց երաժիշտ Մարտին Վարդազարյանը, ով նշեց, թե հանձնաժողովի նիստի ժամանակ իր կարծիքն արդեն ասել է՝ դեմ է այդ նախաձեռնություններին: Իսկ որն է պատճառը հարցին՝ պատասխանեց, թե դա առանձին խոսակցություն է, իսկ ինքը հիմա զբաղված է, չի կարող խոսել.«Ինձնից ավելի խելոք մարդ գտեք, նրան հարցրե՛ք»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 Past.am

One of the most common fraud schemes is phone calls: how to protect yourselfUcom Staff Joins Annual Tree-Planting Efforts in Partnership with SunChild NGO and FPWC “Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few?“My Ameria, My Family” – Lots of Benefits, Raffle of 300+ Gifts and Much More Ucom and Hero House Yerevan Announce Collaboration Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away