Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ֆինանսների նախարարության ՕՀՎ-ն արձանագրել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 11.9 մլրդ դրամ

SOCIETY

 ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունն ընթացիկ տարվա ինն ամիսներին իրականացված հսկողական 2600 միջոցառումների արդյունքում արձանագրվել է 11.9 մլրդ դրամ պետբյուջե  լրացուցիչ վճարման ենթակա գումար, որից, հոկտեմբերի 1-ի դրությամբ, վերականգնվել է 2.2 մլրդ-ը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանը տեղեկացրել է, որ հսկողական աշխատանքների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 685-ով. «Օպերատիվ հետախուզության վարչությունը 2015 թվականի 9 ամիսներին իրավապահ մարմինների պահանջով, ինչպես նաև հարկային ծառայոÖ �թյան այլ ստորաբաժանումների հետ համատեղ, իրականացրել է պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 551 ստուգում, արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 11.1 մլրդ դրամ, որից միայն 20 ստուգումով հայտնաբերվել է 3.5 մլրդ դրամ լրացուցիչ վճարման ենթակա գումար»:  

Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում Ֆինանսների նախարարությունը շարունակել է տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովումը. «Ընթացիկ տարվա 9 ամիսներին ուղեկցող փաստաթղթերի հետ կապված խախտումների հայտնաբերման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական 1582 միջոցառմամբ` առաջադրվել  է պետբյուջե  վճարման ենթակա 630 մլն դրամ լրացուցիչ գումար, որի 95 տոկոսն արդեն իսկ վերականգնված է»:

Աշոտ Զաքարյանի տեղեկացմամբ՝ հարկային ծառայության ստորաբաժանումների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում հարկային հաշիվ դուրս գրելու իրավասություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից 2015թ-ի 9 ամիսներին դուրս է գրվել շուրջ 8 միլիոն հարկային հաշիվ, որոնցում արտացոլված ապրանքների արժեքը կազմել է մոտ 1.5 տրիլիոն դրամ. «Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 867.000-ով, իսկ դրանցում առանձնացված գումարն ավելացել է 23.1 մլրդ դրամով»:

Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով Օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 177 միջոցառում, որոնց արդյունքում կազմվել են 103.2 մլն դրամի վարչական ակտեր: Հայտնաբերվել է նաև առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 10 դեպք. առաջադրվել է պետբյուջե վճարման ենթակա 8.1 մլն դրամ:

Աշոտ Զաքարյանի խոսքով, իրավապահ մարմիններից, երրորդ անձանցից և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա ՕՀ վարչությունը 2015թ-ի 9 ամիսներին իրականացրել է 360 մասնակի ստուգում, 34 չափագրում, չգրանցված աշխատողի հայտնաբերման 140 ստուգում, 5 հսկիչ գնում, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության 103 ստուգում և հսկողական այլ միջոցառումներ: Օպերատիվ-հետախուզական 123 միջոցառումների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների հիման վրա քննչական մարմիններին ընթացիկ տարվա 9 ամիսներին ուÕ �արկվել է 428 նյութ, որից 13-ի մասով հարուցվել են քրեական գործեր:

ՕՀՎ 4-րդ բաժնի պետի տեղեկացմամբ, դրոշմավորման կանոնների պահպանման ճշտությունն ստուգելու նպատակով Օպերատիվ հետախուզության վարչությունը 2015թ.-ի 3-րդ եռամսյակից սկսած իրականացնում է ՕՀ միջոցառումներ և ստուգումներ հանրապետության ամբողջ տարածքում. «Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ վաճառվող ավելի քան 11000 ապրանք: Խախտումների տիպային օրինակներ են մեծ տարրայի վրա փոքրի համար նախատեսված դրոշմապիտակ փակցնելը կամ այլ ապրանքի համար նախատեսվածով դրոշմավորելը»,-նշել է ՕՀՎ 4-Ö �դ բաժնի պետը: 

Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation