Ալեքսանդր Արզումանյանին դեսպան նշանակեցին նաեւ Նորվեգիայում
SOCIETYԴանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանին նշանակեցին նաեւ Նորվեգիայում, այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության միջոցների հետ տեղեկատվության վարչությունից:
Նախագահի հրամանագրում ասված է, որ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում է կայացրել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Կոպենհագեն):
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



