Մարտի 8. Ֆլեշ-մոբերի շարք Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ու շարժակազմերում
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շարքից անմասն չէր մնացել նաև Երևանի մետրոպոլիտենը: Մետրոյի կայարաններում ու շարժակազմերում կանանց ու աղջիկներին ֆլեշ-մոբերի տեսքով հրամցվել են երաժշտական-պարային համարներ ու հաճելի անակնկալներ: Այդ ամենը զուգակցվել է տոնական ծաղիկներով ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից տրված շնորհավորական բացիկով: Նախաձեռնությանը ակամայից մասնակից դարձած կանայք ու աղջիկները նշել են, որ այս գեղեցիկ անակնկալը օրը տոնական ոգով շարունակելու հիանալի սկիզբ էր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



