Նախատոնական անակնկալ՝ քաղաքապետարան և վարչական շրջաններ այցելող կանանց ու աղջիկներին
VIDEOՄարտի 8-ին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին դիմավորել են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով:
Անակնկալը հաճելիորեն զարմացրել է կանանց և աղջիկներին, ովքեր շնորհակալություն են հայտնել ուշադրության և օրը ջերմ պահերով լցնելու համար:
Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



