Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


500 միլիոն դրամի ներդրման դեպքում մինչև 99 տարի ժամկետով վարձակալություն

SOCIETY

Որքան ավելի շատ գումար հատկացնեն ներդրող ընկերությունները, այնքան ավելի երկար ժամանակահատվածով կկարողանան վարձակալել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիներում գտնվող հողամասերը:

Սրա հետ կապված Բնապահպանության նախարարությունը մի նախագիծ է մշակել և շրջանառության դրել, որի նախաբանում ասված է, որ դրա ընդունմամբ կխթանվի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող ներդրումների իրականացումը, ինչն իր հերթին նախադրյալներ կստեղծի բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանցում էկոտուրիզմի զարգացման համար: Ասվում է, թե նախագիծը մշակվել է Սերժ Սարգսյանի կողմից 2017թ. հունիսի 8-ին տրված հանձնարարականի կատարման շրջանակում:

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ նպատակ ունենալով բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողամասերի վարձակալությամբ տրամադրելու գրավչությունը` կախված կատարվող ներդրումների ծավալից»,- կարդում ենք նախագծում:

Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունը մշակել է այս նախագիծը՝ հիմնվելով միջազգային փորձի ուսումնասիրությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է պետական բյուջեի միջոցով: Բացի այդ, բնության հատուկ պահպանվող տարածքների համար կարող են ստեղծվել ֆինանսավորման այլ աղբյուրներ, մասնավորապես` բնության հատուկ պահպանվող տարածքներ մուտքի թույլտվություններից, էկոտուրիստական ծառայություններից ստացված օգուտներ, որոնք, սակայն, կազմում են պահպանվող տարածքի բյուջեի փոքր մասը: Ավելի մեծ չափով գումարներ են մուտքագրվում հողերը վարձակալության և (կամ) կառուցապատման և կենսառեսուրսների օգտագործման իրավունքով տրամադրելիս: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ պետությունը երաշխավորի պետական սեփականություն հանդիսացող հողերի և դրանց բարելավումների տնօրինման, օգտագործման կամ շահագործման իրավունքի երկարաժամկետ փոխանցումը` ծրագիրն իրականացնող կազմակերպությանը:

Նախագծում ասված է, որ հողերի վարձակալության ուղղությամբ ներկա պայմանները, մասնավորապես` ժամկետները, ընդունելի չեն ներդրողների և բանկերի համար, որոնք չեն տրամադրում հարմար վարկային միջոցներ ներդրողներին: Ներդրողներին խրախուսելու համար անհրաժեշտ է վերանայել հողի կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրման պայմանները և ժամկետները: Հողային օրենսգրքի համաձայն՝ պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալության ժամկետը կարող է սահմանվել մինչև 99 տարի` համապատասխան ներդրումների կատարման պայմանով:

Ասված է նաև, որ ժամկետների և ներդրում­նե­րի ծավալների համամասնությունները մանրամասն քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բնության հատուկ պահպանվող տարածքի վիճակը և ներդրումների գրավչության պոտենցիալը:

Բնության հատուկ պահպանվող տարածքներում դրա կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների տարածքների՝ կառուցապատման նպատակով հողամասերը կարող են տրամադրվել մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 միլիոն դրամ, մինչև 25 տարի՝ 50-150 միլիոն դրամ ներդրումների, մինչև 50 տարի՝ 150-300 միլիոն դրամի, մինչև 75 տարի՝ 300-500 միլիոնի և մինչև 99 տարի՝ 500 միլիոն դրամ և ավելի ներդրումների դեպքում:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League