Ինչպե՞ս են հիվանդանում կենդանակերպի նշանները
PHOTO
Հնագույն ժամանակներից աստղագուշակները համոզված էին, որ աստղերն ու մոլորակներն ուղղակիորեն ազդում են առողջության վրա:
Past.am-ը ներկայացնում է կենդանակերպի 12 նշանների հիվանդությունները:
Այծեղջյուր
Այծեղջյուրը հիվանդանում է ուրախ ու առույգ՝ ամեն անգամ ստուգելով մարմնի ամրությունը:
Ջրհոս
Ջրհոսները հիվանդանում ու բուժվում են գործի իմացությամբ: Ջրհոսներն իրենց ավելի շատ են վստահում, քան միջին վիճակագրական բժշկին: Նրանք տանը ունեն դեղամիջոցների լայն տեսականի, ինչին կարող է նախանձել անգամ դեղագետը:
Ձկներ
Ձկները հիվանդանում են վիրտուոզ կերպով, ինչպես լավ դրամատիկ ֆիլմում: Ձկները սիրում են, որ շոյեն իրենց գլուխը, խղճան իրենց, այդ պատճառով էլ սեզոնային հիվանդությունից փորձում են քաղել առավելագույնը: Փորձառու Ձկները ի վիճակի են ամեն անգամ կտակ գրել, երբ ջերմաստիճանի սնդիկի սյունը բարձրանում է 37.2 աստիճանից:
Խոյ
Խոյը համառորեն այնպիսի տեսք է ընդունում, կարծես հիվանդ չէ:
Ցուլ
Ցուլը կդիմանա մինչև վերջին պահը, իսկ հետո պառկում է մահճակալին ու հայտարարում, թե մահանում է: Այդ ամենը բավական սարսափելի է թվում: Հարկավոր չէ խուճապի մատնվել: Ընդամենը պետք է ասել, որ նա աշխատավարձ չի ստանա պառկելու համար, գործարքը կխափանվի, ու Ցուլը միանգամից կլավանա:
Երկվորյակ
Երկվորյակն իր հիվանդությունը գնահատում է: Նրա կենսական կրեդոն հետևյալն է• «Ես այլևս այս պայմաններում չեմ կարող աշխատել»: Նրա բնածին դերասանական կարողությունները թույլ են տալիս քերծվածքը վերածել մեծ կտրվածքի, քթանցքերի փակվածությունը՝ շնչել չկարողանալու:
Խեցգետին
Խեցգետինները անագե տոկուն զինվորիկներ են: Նրանց մոտ լինում է ընդամենը երկու վիճակ՝ «ամեն ինչ լավ է» ու «կներեք, թվում է, թե մահանում եմ»: Երկրորդ տարբերակից կարելի է խուսափել, եթե նրանից թաքցնեք բժշկական հանրագիտարանը ու համացանցը:
Առյուծ
Առյուծները բժիշկների սիրելին են, քանի որ իրենց առողջության մասին լավ հոգ են տանում: Նրանք տանը ունեն դեղամիջոցների լայն տեսականի:
Կույս
Իսկ կույսերին բժիշկները տանել չեն կարողանում, քանի որ նրանք հավատում են հոմեոպատներին, դիետաներին ու բուսաբուժությանը:
Կշեռք
Կշեռքները ունեն յուրահատուկ «տաղանդ» վարակվել վիրուսով, անգամ եթե նստած են բունկերում: Այդ իսկ պատճառով նրանց համար հիվանդանալը սովորական բան է:
Կարիճ
Կարիճը, ինչպես և Խեցգետինը, շատ ներշնչող նշան է, սակայն հզոր իմունիտետով: Այնպես որ, եթե չասեք Կարիճին, որ նրա շուրջը զոմբի-ապոկալիպսիս է, նա դա անգամ չի էլ նկատի: Ամեն դեպքում, ինչ հիվանդություն էլ ունենա Կարիճը, մյուս նշաններից ավելի լավ կհաղթահարի:
Աղեղնավոր
Աղեղնավորները դիմացկուն են: Նրանք ապրում են «ինձ հիվանդանալ չի կարելի» կարգախոսով, անգամ եթե արդեն հիվանդացել են: Հարկավոր է հիշել, որ նա ոչ մի դեպքում չի լքի իր աշխատավայրը: Ի՞նչ գրիպ, եթե ես աուդիտ ունեմ:




















































