Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Զոյա Թադևոսյան. «Եթե չբուժվենք հերթական անգամ հայրենիք ենք կորցնելու»

POLITICS

ՀԱԿ անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը Կարեն Կարապետյանի սրտացավության վրա չի կասկածում, քանի որ վարչապետը, լինելով ինտելեկտուալ անձնավորություն, իր մտահոգություններում անկեղծ է:

«Բայց նա գիտի նաև իրականությունը: Գիտի, որ իշխող կուսակցությունը երբեք թույլ չի տա իրականացնել զարգացած հասարակարգ կառուցելու նրա ցանկությունները, քանի որ իշխող քաղաքական ուժը և նրա դաշնակից այլ քաղաքական կուսակցություններ մինչև կոկորդը խրված են կոռուպցիայի մեջ: Պետական դիրքի չարաշահում են իրականացրել, թալանել են երկիրը, վատնել են ազգային հարստությունը և հետևաբար իրենց հասարակական- քաղաքական դիրքից երբեք չեն կարողանա հրաժարվել: Հակառակ դեպքում նրանց սպառնալու է ազատազրկումը»,- համոզված է Զ. Թադևոսյանը:

Քաղաքական գործչի կարծիքով, սեփական անվտանգությունը պաշտպանելու համար են իշխանությունները փորձում ամեն գնով պահել դիրքերը: Եվ դրա համար ամբողջ հայ ժողովրդին ծնկի են բերում, հանուն իրենց ազատության:

«Խորհրդային տարիներին խոշոր հափշտակությունները քողարկում էին փոքր հափշտակությունները բացահայտելով: Այսինքն, բարձրաստիճան պաշտոնյաներին չէին կարող դիպչել, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տային, որ աշխատում են: Ուստի, ավելի ստորին օղակի պաշոնյաների ձերբակալելով, իրենց դեմքը մաքրում էին: Հիմա էլ նույն խորհրդային ժամանակների գործելաոճն է շարունակվում: Այսինքն, մենք այսօր ունենք նույն Խորհրդային Միությունը, ավելի գռեհկացած վարքուբարքով»,- past.am-ին ասաց Զ. Թադևոսյանը:

Խոսելով խորհրդարանական համակարգի անցնելու ուժեղ և թույլ կողմերի մասին, քաղաքական գործիչը նշեց, որ համակարգը լիարժեք գործելու համար պետք է իրականում ժողովրդի վստահության քվեն ստացած Ազգային ժողով ունենանք, հակառակ դեպքում ոչինչ էլ չի ստացվի:

«Մոտ 100 տարի է մենք դեգերում ենք և փնտրտուքի մեջ ենք: 70 տարի խորհրդային բռնապետական համակարգում էինք դեգերում, և արդեն 30 տարի է մեկ այլ բռնապետական համակարգի պայմաններում ենք գոյատևում: Բայց մեր տեղը համաշխարհային գլոբալ քարտեզի վրա այդպես էլ չենք կարողանում գտնել: Մենք չենք հասկանում ուր ենք  գնում, մեր նպատակը որն է, և ի վերջո, մենք մեր սերունդներին հայրենիք թողնելո՞ւ ենք, թե մեր ազգին դարձնելու ենք բոշաներ»,- ասաց Զ. Թադևոսյանը:
Ոչ ոք չարժևորեց անկախությունը և չհասկացավ թե դա ինչ է, համոզված է ՀԱԿ անդամը: Նա համոզված է նաև, որ գողը, ավազակը, սրիկան, օրինազանցն այսօր անպատիժ են մնում և անպատժելիության սինդրոմով տառապելով, դառնում են հրեշներ ու քանդում պետությունը: Զ. Թադևոսյանի կարծիքով իրականում իշխանության տերը ժողովուրդն է, ինչը նաև ամրագրված է Սահմանադրության մեջ: Եվ հետևաբար 200 կամ 100 անդամ ունեցող որևէ քաղաքական ուժ չի կարող ամբողջ ժողովրդի փոխարեն պայքարի մեջ մտնել և որևէ արդյունքի հասնել: 
 
«Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ճանաչել իր իրավունքները և իր իշխանությունը փոխանցել այն քաղաքական ուժին, որին վստահում է: Բայց, քանի որ իր իրավունքը չի վստահել, այլ վաճառել է և այն արդեն գնված է 10 000 դրամով, հետևաբար ժողովուրդը որևէ իրավունք չունի ինչ-որ բան պահանջելու: Չէ՞ որ իր իրավունքն արդեն վաճառել է: Այդ է պատճառը, որ 100-200 հազար քաղաքացիով ոչինչ չենք կարող փոխել:

Մինչև վերջին խորհրդարանական ընտրությունները ես կարծում էի, որ այս իրավիճակի համար 70 % իշխանություններն են մեղավոր, իսկ 30 % ընտրողները: Այս ընտրություններից հետո հասկացա, որ այս իրավիճակի համար 90 %-ով ժողովուրդն է մեղավոր, իսկ 10 %՝ իշխանությունները»,- ասաց Զ. Թադևոսյանը:

Ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների բոլոր ճանապարհները փակելու համար ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները բավականին պայքարել էին և հաջողությունների հասել, սակայն կյանքը ցույց տվեց, որ ընտրակեղծիք իրականացնելու վայրն ու մարտավարությունն է փոխվել, որին էլ ընդառաջել է ժողովուրդը:

«Հիմա իշխանությունները կարող են վստահ ասել, որ իրենք ժողովրդի քվեն ստացել են, անկախ այն հանգամանքից, բարոյական ճանապարհո՞վ են այն ձեռք բերել, թե՝ անբարոյական: Բայց ես երբեք չեմ դադարի լավատես լինել, քանի որ կարծում եմ, որ եթե մահացու հիվանդությամբ տառապող մարդու մինչև կյանքի վերջին վայրկյանն անգամ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ ինքնապաշտպանության մեխանիզմներ է գտնում և պայքարում է հիվանդության դեմ, ապա պետությունն էլ հասարակական-քաղաքական օրգանիզմ լինելով, ինքնապաշտպանական ներքին մեխանիզմների շնորհիվ կփորձի ինքնաբուժվել: Եվ եթե ինքնաբուժման կամքն ավելի հզոր լինի այն հիվանդությունից, որը թափանցել է մեր հասարակական-քաղաքական օրգանիզմ, ապա  բնական ճանապարհով կկարողանանք հաղթահարել հիվանդությունները, առողջանալ և առաջ շարժվել: Հակառակ դեպքում կրկին հայրենիք  ենք կորցնելու»,- ասաց Զ. Թադևոսյանը:

Արմինե Գրիգորյան

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign