Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Շաքարային դիաբետի սքրինինգ հետազոտության կարևորությունը

SOCIETY

Past.am

Շաքարային դիաբետ կամ շաքարախտ կոչվող հիվանդությունը բարդ էնդոկրին խանգարում է, որը ունի բուն պատճառ և սպառնում է մի շարք ծանր օրգանական ախտահարումներով: Տարբերում ենք երկու տիպի դիաբետ: Առաջին տիպ կամ ինսուլինակախյալ դիաբետ և երկրորդ տիպ կամ ինսուլինառեզիստենտ դիաբետ, բացի այս հիմնական տարատեսակներից կան նաև, հղիության դիաբետ և պռոֆ. դիաբետներ, վերջիններս կրում են ժամանակավոր բնույթ, սակայն միտում ունեն վերածվելու քրոնիկականի: Շաքարային դիաբետը համարվում է դարի հիվանդություն քանի որ օրեցօր սննդամիջոցները հավելվում են կոնսերվանտներով, օտարաբնույթ սպիտակուցներով, մարդիկ ապրում են նստակյաց կյանքով, շնչում են քիմիական արտանետումներով հարուստ օդով և վարում անառողջ կենսակերպ: Շաքարային դիաբետ ախտորոշումը բնավ մահվան դատապարտում չէ և բուն դիաբետի պատճառով մարդիկ չեն մահանում, մահանում են դիաբետի կողմից առաջացված ախտահարումների հետևանքով, որոնցից են`

-Սիրտ-անոթային հիվանդությունները,
-Նյութափոխանակության խորը խանգարումները,
-Միզասեռական և արտաթորության օրգանների ֆունկցիոնալ անբավարարությունները,
-Թիրախային օրգանների անբավարարությունները (երիկամներ, լյարդ, ենթաստամոքսային գեղձ, սիրտ…),
-Նյարդային համակարգի պարեզները և պարալիչները,
-Մարսողական օրգան համակարգերի ախտահարումները:

Խորը դիաբետիկ նյութափոխանակության խանգարումները հանգեցնում են նաև գանգրենոզ (փտախտային) վիճակների, մեռուկանում են հիմնականում վերջույթները, քիթը, ականջները և կզակը, լիովին խանգարվում են զգայարանների (տեսողական, լսողական, համի, հոտի, շոշափելիքի) բնականոն աշխատանքները, խանգարվում է նաև սեռական առողջությունը և վերարտադրողականությունը: Այս ահարկու երևույթներից զերծ մնալու համար կա բավականին արդյունավետ և արդիական կանխարգելիչ միջոցառում, որը կոչվում է դիաբետիկ սքրինինգ, սա մի հետազոտություն է որի միջոցով հնարավոր է վաղ ախտորոշել և հետագայում կանխարգելել քրոնիկ դիաբետի առաջացումը, իսկ երբ սքրինինգի միջոցով ախտորոշվում է քրոնիկ դիաբետ` հիվանդին ցուցաբերվում է համապատասխան բուժ օգնություն, որի միջոցով հիվանդը կարող է շարունակել ապրել իր բնականոն կենսակերպով: Բազում բժիշկներ դիաբետը համարում են կենսակերպ, այլ ոչ թէ հիվանդություն, քանի որ ճիշտ կազմակերպված օրակարգը և սննդակարգը հիվանդներին թույլ է տալիս պահպանել գլյուկոզայի մակարդակը նորմայում և զերծ մնալ վերոնշյալ ախտաբանական երևույթներից:

Որո՞նք են շաքարային դիաբետի նախանշանները, ինչու՞ է հիվանդությունը կոչվում շաքարային դիաբետ կամ շաքարախտ և արդյոք հնարավոր է ՀՀ բուժ հիմնարկներում անվճար հետազոտվել` դիաբետիկ սքրինինգ թեստավորման միջոցով:

Դիաբետը որպես այդպիսին չունի հստակ արտահայտմամբ և համատարած տարածուն կլինիկական նախանշաններ, նախանշանները ունեն անհատական արտահայտման հակում: Մեծամասամբ տարածուն նախանշաններից են`

-Հաճախամիզությունը,
-Մեզի ծորալու և լորձավուն հատկությունները,
-Շատակերությունը,
-Գիրացումը,
-Մաշկի վրա բծերի և պիգմենտային արտահայտումները,
-Անհագ ծարավի զգացումը,
-Բերանում չորության զգացումը,
-Տեսողության վատթարացումը,
-Մաշկի և ածանցյալների (եղունգներ, մազեր) գունատումը, թեփոտում, և որակազրկումը,

Շաքարային դիաբետ անվանումը որպես այդպիսին հայտնի է դեռ հին Մայաների, Ատստեկների, Շումերների, Ինկերի, Հույների, Հնդկացիների և Եգիպտացիների արձանագրություններում: Այս մշակույթներից ոմանց մոտ դիաբետը համարվում էր << Քաղցր մեզի հիվանդություն>>, ոմանց մոտ <<Մեղրամիզություն>> իսկ մյուսների մոտ <<Կպչուն մեզի հիվանդություն>>, սակայն բոլորը ունեն մեկ ընդհանրություն՝ միզային ախտաբանական երևույթն է, որի շնորհիվ էլ առաջին անգամ արդի բժշկության մեջ մտավ դիաբետը որպես շաքարամիզության և նյութափոխանակության խորը էնդոկրին խանգարում: 1922 թվականի հունվարի 22-ին երիտասարդ Կանադացի գիտնական Ֆրեդերիկ Պանթինգը նկատելով հաճախամիզության, մեզի հատկությունների և բաղադրության փոփոխություններ` պատմության մեջ առաջին անգամ 14 ամյա պատանուն` Ինսուլին կոչվող հորմոն-դեղամիջոց ներարկեց և փրկեց նրա կյանքը: Նոյեմբերի 14-ին հենց գիտնականի ծննդյան օրը նշվում է որպես դիաբետի դեմ պայքարի համաշխարգային օր: ՀԱԿ-ի կողմից ընդունված և տարածուն սքրինինգ ծրագիրը որը ուղղված է ախտորոշմանը և կանխարգելմանը` 2015 թվականից հասանելի է նաև Հայ ազգաբնակչությանը: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, բուժ ինստիտուտների, գիտահետազոտական կենտրոնների և առողջապահության նախարարության օժանդակմամբ և անմիջական վերահսկմամբ կազմվել է սքրինինգ հետազոտությունների փաթեթ, որը ներառում է`

-Արգանդի պարանոցի քաղցկեղի,
-Շաքարային դիաբետի,
-Զարկերակային գերճնշման` անվճար սքրինինգ հետազոտություններ:

Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սքրինինգյան հետազոտություններին կարող են մասնակցել բոլոր 35-68 տարեկան ՀՀ քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ հետազոտության 30-68 տարեկան կանայք: Սքրինինգ հետազոտությունները անցկացվում են տարաժաշրջանային սկզբունքով, այսինքն ԱՆ առաջնային օղակի բոլոր տարածքային բուժ հիմնարկներում` քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում: Շաքարային դիաբետի սքրինինգ հետազոտության անհրաժեշտ է ներկայանալ`

-14-8 ժամյա քաղցի վիճակում, չի թույլատրվում օգտագործել հեղուկներ, հյութեր, սուրճ կամ թեյ, լիովին քաղցի և ծարավի վիճակում բացառությամբ 1 բաժակ ջրի այնել ընպել միայն հետազոտությունից 14-2 ժամ առաջ,
-Չի թույլատրվում ծխել մինջ հետազոտությունը` 3-1 ժամ ժամանակահատվածում,
-Մինչ հետազոտվելը` 48-24 ժամ զերծ մնալ ալկոհոլային խմիչքներից:

Հետազոտությունները բավականին անցավ և ոչ ժամանակատար են, ունեն լայն համաշխարհային կիրառում և ապացուցված արդյունավետություն: Սքրինինգ բոլոր հետազոտությունները` ԱՆՎՃԱՐ են:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League