Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով կորած արջերին սատկած են գտել
SOCIETYՀատուկ փրկարարական ծառայությունները Թբիլիսիի կենդանաբանական այգու՝ ջրհեղեղից ավերված մեծավանդակներում գտել են սատկած արջերի, շարունակվում են վագրի եւ բորենու որոնումները:
Ավերիչ ջրհեղեղը Թբիլիսիում տեղի Է ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը: Ջրի տակ են անցել Վերե գետի կիրճում գտնվող օբյեկտները՝ կենդանաբանական այգին, «Մզիուրի» զբոսայգին, շների համար նախատեսված ապաստարանը, բնակելի տները, քաղաքի կենտրոնական փողոցները, ինչպես նաեւ վնասվել Է ենթակառուցվածքը:
«Արջերին գտել են մեծավանդակներում, նրանց դուրս են բերել հատուկ տեխնիկայով»,-հայտնել Է փրկարարներից մեկը: Սատկած կենդանիները պատված են եղել ցեխով ու կավով:
Կենդանաբանական այգու վարչակազմն ավելի վաղ հայտարարել Էր, որ փնտրում Է երկու արջերի, վագրի ու բորենու:
Կենդանաբանական այգու տարածքում մաքրման եւ որոնողական աշխատանքները կատարվում են Վրաստանի պաշտպանության նախարարության համակարգմամբ: Այսօր կամավորներին արգելված Է մուտքը կենդանաբանական այգի: Փրկարարները ենթադրում են, որ տարածքն ամբողջությամբ մաքրելու համար կպահանջվի շուրջ երկու շաբաթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



