Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակը

LIFE

Խոյ

Խոյերն ընտրության ազատություն ունեն: Կախված իրավիճակից` կարող եք հետևել ծրագրին կամ կողմնորոշվել ըստ դրության: Եթե գերադասում եք օրվա հստակ ծրագիրը, կազմե՛ք այն առավոտյան և մի՛ մոռացեք կարևոր դետալները համաձայնեցնել ընկերների հետ: Առավոտյան է խորհուրդ տրվում անել նաև պարտականությունները, զանգեր կատարել, պատասխանել կարևոր նամակներին: Մթնոլորտը տրամադրում է շփման, խաղերի, նորարարության: Համեստ միջոցառումն օրվա ընթացքում զարգացում կստանա:

Ցուլ

Այսօր խորհուրդ է տրվում շփվող լինել, թարմացնել բարեկամանկան կապերը, ընդլայնել շփման շրջանակը: Տնակյացներին խորհուրդ է տրվում դուրս գալ տնից, մաքուր օդ շնչել: Եթե ցանցային շփման սիրահար չեք, ձեզ կարող է նյարդայնացնել տան անդամներից մեկի` մոնիտորի առջև նստելը: Ընկերասեր եղե՛ք, շրջապատին մի՛ պարտադրեք ձեր ճաշակները: Բացառված չէ, որ ինքներդ էլ օրվա մի մասն անցկացնեք համացանցում` հետաքրքրված ձեզ համար նոր և ակտուալ հարցով:

Երկվորյակ

Երվկորյակների բնածին շփվողականությունը նոր ուժ է հավաքում: Աճում է նոր ընկերներ գտնելու, բացահայտումներով կիսվելու ցանկությունը: Ուժգնանում է հետաքրքրասիրությունը, խաղային ազարտը: Կարող են արթնանալ մանկավարժական, արտիստիկ, գրական ունակություններ, տաղանդներ վերլուծության, կանխատեսման, ծրագրավորման ոլորտներում: Հնարավոր է հետաքրքրություն ոչ պաշտոնական միջոցառումների, մարդաշատ վայրերի նկատմամբ:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում հույս դնել միմիայն ինտուիցիայի վրա: Օրը հաջող է ազատ շփումների, տեղեկատվական որոնումների համար: Գործընկերների հետ կապը մի՛ կորցրեք, նրանցից կարող եք արժեքավոր տվյալներ ստանալ: Օրվա համար սնունդ կարելի է ստանալ նաև ընթերցանությունից: Հարմար օր է օրագրում գրառումներ կատարելու համար: Կարող է բացահայտվել գաղտնիքը, որ ձեզ հետաքրքրում էր: Հնարավոր են տեղեկատվական երազներ: Մի՛ հրաժարվեք մասնակցել ընդհանուր միջացառման:

Առյուծ

Առյուծների համար կարևոր է, որ կողքին անհրաժեշտ մարդիկ լինեն: Այսօր շփման մեծ պահանջ կզգաք: Լավագույն տարբերակը համախոհների հետ շփումն է: Եթե ցանկանում եք շրջապատված լինել միայն երկրպագուներով և փայլեք նրանց մեջ, ռիսկի եք դիմում միայնակ մնալ: Հիանալի օր է երկխոսությունների, ծանոթությունների և զվարճանքների համար: Նյութական գործոնը երկրորդ պլանում է: Եթե ցանկանում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել, փայլե՛ք, առաջին հերթին, խելքով և կրթվածությամբ:

Կույս

Կույսերի մեծամասնությանը միայնություն չի սպառնում: Օգտակար ծառայություններ մատուցելու կարողությունը, հատկապես` համակարգչային, տեղեկատվական, բժշկական և տեխնիկական, ձեզ անփոխարինելի է դարձնում ցանկացած միջավայրում: Եթե նաև շփվող եք և սրամիտ, հեշտությամբ ընկերներ կգտնեք ցանկացած սոցիալական մակարդակում: Բացառված չէ, որ դա ձեզ հետագայում օգնի կրթության, կարիերայի և կենցաղային հարցերում: Անշահախնդիր օգնելով անծանոթներին` մի՛ մոռացեք նաև մտերիմներին, քանզի նրանք էլ ձեր կարիքն ունեն:

Կշեռք

Կշեռքներին դրական օր է սպասվում: Հեշտությամբ կստանաք ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Իրադարձությունների յուրահատուկ ընթացքի շնորհիվ հետշությամբ կհայտնվեք այնտեղ, որտեղ ձեզ ամենից շատ են սպասում և հասկանում: Բացառված չէ, որ դա վիրտուալ խումբ լինի: Օրվա մթնոլորտը գերազանց է գիտելիքները լրացնելու և ծանոթության շրջանակն ընդլայնելու համար: Մի՛ վախեցեք լքել սովոր մթնոլորտը, այսօր հեշտությամբ կներգրավվեք նոր միջավայրում:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում հատուկ ուշադրություն դարձնել իրենց հասցեին հնարավոր հարձակումներին: Ընդհանուր դրական ֆոնին այսօր բացառված չեն կոնֆլիկտներ, իշխանության, հեղինակության, որևէ կարևոր արտոնության համար պայքար: Հնարավոր է ինչ-որ մեկին նյարդայնացնեք` առանց տեսանելի պատճառի: Կա վեճի հավանականություն ընկերներից, տնեցիներից, մրցակիցներից մեկի հետ: Ինքներդ վեճ մի՛ հրահրեք: Խոսացկությունը հանդարտեցնելու գործում կօգնի նորությունների, ընդհանուր կարիքների քննարկումը:

Աղեղնավոր

Տրամադրվե՛ք արտաքին աշխարհի հետ ինտենսիվ շփման: Այսօր հավասարապես հետաքրքիր կլինի թե՛ իրական, թե՛ վիրտուալ հարթություններում շփումը: Գերազանց օր է տարբեր տեսակի երկխոսությունների, խորհրդատվությունների, որոնումների, ընկերական հանդիպումների, թիմային խաղերի, համախոհների շրջանակի ձևավորման և ընդլայնման համար: Շատ Աղեղնավորների սպասվում է հետաքրքիր ծանոթություն, որը հետագայում կարող է վերաճել ավելի մեծ բանի:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում ճիշտ տնօրինել ժամանակը, գումարը, օգտակար տեղեկատվությունը: Ուշադրություն դարձրե՛ք կապի միջոցներին, որոնցից օգտվում եք: Հնարավոր է, որ ձեր հին բջջային հեռախոսը թարմացման կարիք ունի: Այսօր հաջողությամբ կարելի է ընտրել կապի միջոցներ, էլեկտրոնիկա, համակարգչային աքսեսուարներ: Ընտրություն կատարելուց առաջ ուշադրություն դարձրե՛ք բոլոր կարծիքներին և խորհուրդներին, որպեսզի սխալ հաշվարկ չկատարեք:

Ջրհոս

Ջրհոսները հաղթող դիրքում են միանգամից մի քանի կետերով: Կարող եք ոչ միայն հաջող ներգրավվել առաջարկվող իրադրությանը, այլև ոչ պաշտոնական առաջնորդ դառնալ: Հաջող օր է, եթե ցանկանում եք շրջապատել ձեզ անհրաժեշտ մարդկանցով: Գերազանց է գործում ձեր ինտուիցիան: Հեշտությամբ կգուշակեք, թե ինչ են ասելու ձեզ հաջորդ պահին, ով կզանգի կամ հաղորդագրություն կուղարկի: Եթե ցանկանում եք ձեզ համար լավ համբավ ստեղծել, առաջադրանքը բարդանում է: Այդ դեպքում զերծ մնացե՛ք նախաձեռնություններից և խուսափե՛ք ցանկացած կոնֆլիկտից:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում փակվել տեղեկատվության ներհոսքից: Հանդիպե՛ք մարկանց հետ, հետևե՛ք ԶԼՄ-ների նորություններին, կապ պահպանե՛ք տնեցիների հետ: Այն, ինչ կտեսնեք կամ կլսեք, կօգնի ձեզ ավելի լայն խորհել, միտքն ազատել մի շարք շաբլոններից, կմղի հետաքրքիր բացահայտումների: Հնարավոր է, որ ազատվեք անլիարժեքության բարդույթից, նորից հավատաք ձեր ուժերին, տրամադրվեք նոր նվաճումների: Ժամանակ գտե՛ք մաքուր օդում գտնվելու: Եթե ծրագրել եք տնային գործեր, զբաղվե՛ք լուսամուտների և հայելիների լվացմամբ, օդորակիչների տեղադրմամբ:

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains