Yerevan, 05.November.2025,
00
:
00
BREAKING


«Մարտի 1-ի հանցագործության էությունը 10 հոգու սպանությամբ չի սահմանափակվում». Արթուր Սաքունց

SOCIETY

Այսօր լրացավ մարտի 1-ի դեպքերի 10-ամյակը: Սրանից ուղիղ 10 տարի առաջ անհիմն սպանվեցին 10 քաղաքացիներ, տասնյակները հալածվեցին, խոշտանգումների ենթարկվեցին: Սակայն մինչ օրս ոչ ոք պատասխան չի կրել այդ ամենի համար:

-Դեպքերից հետո 10 տարի է անցել: Այս ընթացքում ինչ-որ բան բացահայտելու առումով դրական շարժ եղա՞վ:

-Նոր բան չկա բացահայտելու, որովհետև ի սկզբանե բացահայտված էր, հայտնի էր, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, մյուս պաշտոնատար անձանց դեպքերը, դրանց մասին տեղյակ էին, բացահայտված էր բազմաթիվ տեսանյութերով, բացահայտված էին ապօրինի դատապարտություններով, բացահայտված էին սպանված առնվազն 10 հոգու դատաբժշկական եզրակացություններով: Բացահայտման խնդիր չկա: Խնդիրն այն է, որ որ մինչ այժմ որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել:

-Իսկ նրանք ո՞ր դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն:

-Եթե օրենքն աշխատի, եթե իրավապահ մարմինները գործեն, եթե դատախազությունը, քննչական ծառայությունը գործեն օրենքին համապատասխան:

-Օրեր առաջ ԱԺ-ում մարտի մեկի իրադարձություններին վերաբերող նախագիծը միաձայն քվեարկությամբ ընդգրկվեց օրակարգ: Սա դրական կարո՞ղ ենք համարել:

-Սա դեռ չի նշանակում, որ իրենք կողմ են այդ հայտարարությանը: Խնդիրն այստեղ հայտարարությունն ընդունելը կամ չընդունելը չէ: Խնդիրն այն է, որ բավարար հիմքեր կային և կան, որպեսզի քրեական գործ հարուցվի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի, Միքայել Հարությունյանի, Վովա Գասպարյանի, ոստիկանության բոլոր բաժինների պետերի նկատմամբ իշխանությունը չարաշահելու, զանգվածային ահաբեկման, մարդկանց նկատմամբ զենք կիրառելու, ապօրինի քրեական գործեր հարուցելու, մարդկանց ազատությունից զրկելու, խոշտանգումների ենթարկելու և ի վերջո՝ սահմանադրական կարգի դեմ ուժով գործողություններ կատարելու և իշխանությունը զավթելու համար:

-Պարոն Սաքունց, որոշ մարդիկ ասում են, թե մարտի 1-ն այլևս արդիական չէ: Այն արդիական է միայն դեպքերից տուժածների կամ սպանվածների հարազատների համար:

-Ես չգիտեմ, թե ովքեր են նման արտահայտություններ կատարում, բայց նման արտահայտություն կատարողների մոտ կամ տրամաբանության խնդիր կա, կամ՝ մտածողության, որովհետև առավել քան համոզված եմ, որ նույն այդ մարդիկ շատ ավելի ջերմեռանդորեն, ոգևորված կխոսեն Ցեղասպանության փաստի մասին, չնայած ո՛չ իրենք են ականատես եղել, ո՛չ վկաներ ունեն, ո՛չ էլ՝ կարող են հղում կատարել որևէ մի կենդանի վկայի, որ այդ Ցեղասպանության անմիջական զոհն է եղել: Բայց այնպիսի մի ոգևորությամբ, հայրենասիրական ճառերով հանդես կգան Ցեղասպանության վերաբերյալ, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ և չի վերաբերել իրենց:

Մարտի 1-ի հանցագործությունը վերաբերում է ոչ միայն 10 սպանվածներին: Մարտի 1-ի հանցագործությունը արդեն Օսմանյան Թուրքիայի կառավարության օրոք չէ և ոչ էլ՝ Խորհրդային Միության ղեկավարության: Սա ՀՀ իշխանության օրոք է, անկախ Հայաստանի պայմաններում: Եվ պահանջը, խոսքը վերաբերում է գնահատական տալուն իշխանությունը բռնազավթածներին, սահմանադրական կարգը ոչնչացրածներին:

Նման կարծիք արտահայտողները ուղղակի որակում են իրենց հանցագործության աջակիցներ, պետական ահաբեկչության կողմնակիցներ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում իրենք էլ կմիանան ընդդեմ ՀՀ-ի և ընդդեմ ՀՀ քաղաքացիների:

Մարտի 1-ի դեպքերի հետևանքով մահացել է 10 հոգի, բայց դրա արդյունքում հալածանքների են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ, հազարավորները՝ լքել երկիրը: Այդ հանցագործության բուն էությունը 10 հոգու սպանությամբ չի սահմանափակվում:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

Ameriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQR