Մի «TOYOTA»-ն փոխարինել է մյուսով
SOCIETYՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Սիմոնյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի վաճառել է 8 միլիոն դրամ արժողությամբ «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենան և գնել ավելի թարմ՝ «TOYOTA CAMRY 2.5» մակնիշի ու կրկին 8 միլիոն դրամով:
Պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են, սակայն դրանք բավական քիչ են՝ տարեսկզբին հայտարարագրել էր 700 հազար, իսկ տարեվերջին՝ 900 հազար դրամ:
Տարեկան եկամուտները կազմել են 15 միլիոն 283 հազար դրամ, որից 8 միլիոն դրամը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, 570 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճար, իսկ 6 միլիոն 713 հազարն էլ՝ աշխատավարձ:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան
Past.am
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



