Քըրքորյանը ԱՄՆ նախագահի կուռքն էր
SOCIETY
Քըրք Քըրքորյանին մասին «Խաղացողը» կենսագրական գրքի հեղինակ Ուիլիամ Ս. Ռեմփելը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան Fortune հանրահայտ պարբերականում, որում զուգահեռներ է տարել Քըրք Քըրքորյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարների միջև՝ պատմելով նրանց հարաբերությունների մասին։ Ինչպես հայտնում է Past.am-ը, այս մասին գրում է b24-ը:
Ռեմփելը գրում է, որ ԱՄՆ նախագահի բիզնես կուռքերից մեկը հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն էր` չնայած այդ փաստին, որ գործարքների իրականացման առումով երկու գործարարները չափազանց տարբեր են։ Քըրքորյանը մշտապես աչքի է ընկել իր ինքնատիրապետությամբ և հանգստությամբ, մինչ դեռ նման բան պնդել Թրամփի մասին չափազանց դժվար կլինի։
Հեղինակը նշում է, որ ժամանակին Նյու-Յորք Թայմսի լրագրողներից մեկը Քըրքորյանին անվանել էր գործարքներ իրականացնողների Աստված, մինչդեռ Դոնալդ Թրամփը Քըրքորյանին անվանում էր «Արքա» և մշտապես նշում, որ անչափ համակրում է նրան։
Խոսելով Թրամփի և Քըրքորյանի տարբերությունների մասին Ռեմփելը նշում է, որ լինելով Լաս Վեգասի խոշորագույն կազինոների տեր, Քըրքորյանը երբ իր անունով չկոչեց դրանցից և ոչ մեկը, մինչդեռ Թրամփի անունը երևում է իրեն պատկանող բազմաթիվ շենքերի վրա։ Հայազգի միլիարդատերը երբեք չապրեց «հայտնիների կյանքով» և երբեք չհետաքրքրվեց քաղաքականությամբ։
Քըրքորյանը երբեք մարդկանց չէր վիրավորում, անգամ ամենաբարդ բանակցություններից հետո մրցակիցները մշտապես ընկերական հարաբերություններ էին պահպանում նրա հետ։
Քըրքորյանը գրեթե երբեք չէր շփվում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, նա ուներ երկու կանոն՝ շատ մի խոսիր և երբեք մի խոսիր ինքդ քո մասին։
Խոսելով Թրամփի մասին՝ Քըրքորյանը մեկ անգամ նշել է, որ շատ կցանկանար Թրամփի պես խոսել և շփվել։



