«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դատավարության ժամանակ հայ փաստաբանը «ոչնչացրել» է դատարանին
INTERNATIONAL NEWSՄոսկվայի Նիկուլինսկի դատարանում շարունակվում է «օրենքով գող», քրեական աշխարհի «արքա» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և իր խմբի գործով աղմկահարույց դատավարությունը: Ինչպես նշում է past.am-ը, դատի ժամանակ փայլուն ճառով հանդես է եկել ազգությամբ հայ փաստաբան, Շաքրո Մոլոդոյի մտերիմ, «օրենքով գող» Բատիր Բեկմուրադովի դատապաշտպան Միրզոյանը:
-Դուք գործում նշում եք, թե քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանությունից հետո Քալաշովը դարձել է «օրենքով գողերի» ղեկավարը: Ո՞ւր է հիմքը, ո՞վ է քննիչը: Google-ը՞: Լրատվամիջոցների նյութերն են ձեր հիմքերը: Աբսուրդ է,- ասել է Միրզոյանը:
Նա կարողացել է ապացուցել, որ իր պաշտպանյալը պարզապես արդարությունն է վերականգնել, ինչը պիտի պետությունը աներ, իսկ ամբողջ գործը սարքովի է և հավատ չի ներշնչում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



