Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Փորձաքննություն կատարելուց հրաժարվողը կա'մ կտուգանվի, կա'մ կկալանավորվի

SOCIETY

Փորձագետի կողմից փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց հրաժարվելու դեպքում կնախատեսվի քրեական պատասխանատվություն տուգանքի կամ կալանքի տեսքով: Այս մասին որոշման նոր նախագիծ է հայտնվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 339.1-րդ հոդվածով, համաձայն որի փորձագետը փորձաքննություն կատարելուց կամ փորձագիտական եզրակացություն տալուց ապօրինի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ենթակա է պատասխանատվության: Պահանջը չկատարողը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փորձագիտական հիմնարկի ղեկավարը փորձագետին ծանոթացնում է օրենսգրքի 85 հոդվածով նախատեսված նրա իրավունքներին ու պարտականություններին, նախազգուշացնում եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին, իսկ 249-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ փորձաքննություն նշանակած անձը փորձագետին հանձնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը: Ստացվում է, որ քրեական վարույթի վերոնշյալ մասնակիցն օրենքով նախատեսված կարգով կրում է փորձաքննություն կատարելու և եզրակացություն տալու պարտականություն, մինչդեռ նշված պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքում պատասխանատվություն նախատեսող նորմ Հայաստանի Հանրապետությունում առկա չէ: 

Բացի այդ նման նորմ է նախատեսվում նաև արտասահմանյան մի շարք երկրների քրեական օրենսգրքերում: Մասնավորապես՝ Ուզբեկստանի, Լատվիայի, Բելառուսի, Տաջիկստանի, Էստոնիայի, Կիրգիզիայի և Ուկրաինայի հանրապետությունների քրեական օրենսգրքերով:

Համադրելով արտասահմանյան երկրների փորձը, մասնագիտական գրականությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանված իրավակարգավորումները՝ ՀՀ քննչական կոմիտեն փորձագետի կողմից իր պարտականությունները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելը համարում է հիմնավոր և իրավաչափ:

Եվ, որպես վերոնշվածի հիմնավորում, արձանագրում ՀՀ-ում ձևավորվող պրակտիկան: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով բազմաթիվ են դեպքերը, երբ փորձագիտական հիմնարկները հրաժարվում են փորձաքննության կատարումից կամ ավարտված փորձաքննություններով եզրակացությունները վարույթն իրականացնող մարմնին տրամադրելուց՝ գումարի բացակայության պատճառաբանությամբ:

Նման իրավիճակ ստեղծվում է յուրաքանչյուր տարի, առավելապես տարեվերջին' հանգեցնելով քրեական գործերով նախաքննության ժամկետների երկարացումների (այդ թվում՝ այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը), ինչի արդյունքում կարող է խախտվել քրեական վարույթի մասնակիցների՝ գործերը ողջամիտ ժամկետում քննելու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքը:

Համանման դրույթ արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 459-րդ հոդվածով, ուղղակի հարցի հրատապությունից ելնելով, անհրաժեշտ է այն ներառել գործող օրենսդրության մեջ:

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

 

 

 

 

 

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership