Սեփականությունը վարձով է տվել և 9 միլիոնի եկամուտ ունեցել
SOCIETYՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Գրիգորյանի սեփականությունն է համարվում երեք անշարժ գույք՝ երկու ավտոտնակ և մեկ հասարակական նշանակության շինություն: Երկու ավտոտնակ հայտարարագրելու դեպքում պաշտոնյան ավտոմեքենա ունենալու տվյալներ չի հայտարարագրել:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 7 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 12 միլիոն 765 հազար դրամ, որի մեծ մասը՝ 9 միլիոն դրամը ստացվել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, իսկ 3 միլիոն 765 հազար դրամը՝ աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



