Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուրգեն Հովհաննիսյան. «Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու հավանականությունը շատ քիչ է»

SOCIETY

Ըստ արևելյան ավանդության, փետրվարի 16-ից սկսվել է 2018 թվականը՝ հողե դեղին շան տարին և այն կշարունակվի մինչև 2019-ի փետրվարի 5-ը: Տարին համարվում է Մերկուրի մոլորակի տարի: Այս տարի ավելի երջանիկ և հաջողակ լինելու համար պետք է ավելի ռացիոնալ լինել որոշումներ ընդունելիս և հաշվարկներ կայացնելիս, իսկ նոր բացված ճանապարհներից մաքսիմալ դրական արդյունք ստանալու համար հարկավոր է դիվանագիտական առավելագույն ճկունություն ցուցաբերել:

Նկարիչ, աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր տարեմուտին աստղաբանները նոր կանխատեսումներ են ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում սպասվող իրադարձությունների մասին: Նրանք, ովքեր անցած տարիների խնդիրները, դժվարությունները, տառապանքը, ցավը չեն «ներմուծում» նոր տարի, ապա կարողանում են ավելի լայնորեն օգտվել նոր տարվա ընձեռած հնարավորություններից:

«Բոլոր գերտերություններն այսօր լայնորեն օգտագործում են փիլիսոփայական և էզոթերիկ յուրաքանչյուր գիտելիք, սակայն հայերիս համար դա համարվում է պարապ զբաղմունք: Հայերիս համար հարցերին փիլիսոփայության տեսանկյունից մոտենալը խորթ է դարձել վերջին 500-600 տարիների ընթացքում, որի պատճառով մենք բավականին հնարավորություններ ենք կորցրել և շարունակում ենք մինչ օրս կորցնել, իսկ Չինաստանը, մեր աչքի առաջ ընդամենը 50 տարվա ընթացքում կիրառելով իր հնամենի իմաստությունը՝ մետաֆիզիկան, կարողացավ իր հին ավանդույթները պահպանելով դառնալ բավականին հզոր և ազդեցիկ երկիր ողջ մոլորակի վրա»,- ասաց Գ. Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս տարվա ընթացքում ծավալվող իրադարձությունները կպայմանավորեն հետագա 15-17 տարիները: Եվ քանի որ 2018-ին Հայաստանին բաժին ընկնող էներգիայի պաշարն անհամեմատ շատ է, ուստի դժվարությունները նույնպես շատ են, բայց ոչ անհաղթահարելի:

«Դժվարությունները հաղթահարելի են ճիշտ այնքան, ինչքան որ մենք ի վիճակի ենք հաղթահարել ու դրանով իսկ ուժեղանալ: Այս ամենի մասին գիտեն նաև Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրները: Հետևաբար իրենք էլ իրենց հերթին պետք է ճնշումն ուժեղացնեն, որպեսզի մենք հապաղենք մեր որոշումները կայացնելու ժամանակ, թուլանանք, ընկնենք ինքնախղճահարության մեջ: Տարիներ շարունակ այդ աշխատանքը տարվել է ոչ միայն թշնամաբար տրամադրված երկրների, այլև տգետ մարդկանց միջոցով: Սակայն պետք է իմանալ, որ բողոքելով ոչ մի խնդիր չի լուծվում, դա պարզ երևում է վերջին 25 տարիների վերլուծությունից»,- ասաց Գ. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում քաղաքագետների կողմից Հայաստանը պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու մասին չդադարող խոսակցություններին, նա նշեց, որ դա հիմնականում պայմանավորված է ձմռան ամիսների ընթացքում մարդկանց մոտ կուտակված դեպրեսիոն տրամադրությունների և անցյալ տարվանից մնացած հին էնեգիան սպառելու անհրաժեշտության հետ:

«Ըստ կանխատեսման, 2018 թվականին Հայաստանը պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու հավանականությունը շատ քիչ է, իսկ պատերազմի մասին տագնապային տրամադրություններին տրվելն անիմաստ էներգիայի վատնում է: Ինչ վերաբերում է ընդհանրապես պատերազմելուն, որը նախկինում կարող էր էվոլյուցիոն թռիչք ապահովել, հիմա, նոր հասարակարգում ՝ Ջրհոսի դարաշրջանում, պատերազմի ու տառապանքի էներգիան շատ վտանգավոր է պետությունների համար: Ու թեև 2014 թվականից աշխարհը պատրաստվում է նաև 3-րդ համաշխարհային պատերազմի, բայց, ինչպես տեսնում ենք, այն տեղի չի ունեցել և չի էլ ունենա, քանի որ ողջ մարդկությունը բոլորովին այլ գաղափարական դաշտում է գտնվում»,- ասաց աստղաբան, էզոթերիկ Գ. Հովհաննիսյանը:

 

 

 

Արմինե Գրիգորյան  

 

 

 

 

 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System