Yerevan, 20.August.2026,
00
:
00
BREAKING


Կարո Եղնուկյանը բանտից պատասխանում է «Փաստի» հարցերին

SOCIETY

2016 թ. հուլիսի 19–ի լույս 20–ի գիշերը Կարո Եղնուկյանը բերման ենթարկվեց ու կալանավորվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 38–218 և 38–219 հոդվածներով՝ «Սասնա Ծռեր» խմբի կողմից պատանդներին պահելուն օժանդակելու և զավթած շենքներն ու շինությունները պահելուն օժանդակելու մեջ:
Կարո Եղնուկյանի դստեր՝ Էլմոն Եղնուկյանի միջոցով «Փաստ»–ը մի քանի հարցեր է ուղղել անազատության մեջ գտնվող Եղնուկյանին: Ստորև ներկայացնում ենք մեր և Կարո Եղնուկյանի հարցուպատասխանը: Ի դեպ, նշենք, որ Եղնուկյանը հայերեն գրելը սովորել է կալանավայրում:

– Պարոն Եղնուկյան, նախ կխնդրեմ նշեք, թե Ձեր՝ կալանավայրում գտնված ամբողջ ընթացքում Ձեր դատական գործում էական տեղաշարժեր նկատո՞ւմ եք, թե ոչ:
– Գործը դատարանում է արդեն 9 ամիս: Նախաքննության ընթացքում ներկայացրել էինք 30–ից ավելի միջնորդություններ, որոնք անտեսվել էին քննիչների և դատախազների կողմից: Ստիպված այդ միջնորդությունները ներկայացրել էինք նաև դատարան, սակայն այն նույնպես որևէ միջնորդություն չի բավարարել: Արտառոցը ոչ թե այն է, որ միջնորդությունները մերժվում են, ինչը սպասելի էր, քանի որ դատարանը քաղաքական պատվեր էր կատարում, այլ այն, որ միջնորդությունները մերժվում են առանց գոնե մեկ նախադասությամբ պատճառաբանվելու: Այս ամենին ավելացնենք նաև դատարանի կողմից վերջերս կատարվող խեղկատակությունը՝ ես ունեմ երկու պաշտպան, բայց դատարանը հարկադրել է, որ ինձ ևս երկու հանրային պաշտպաններ ներկայացնեն: Նրանցից ես, բնականաբար, հրաժարվել եմ, սակայն դա չի խանգարում դատավորին այդ փաստաբաններին համարել իմ պաշտպանները:

– Այս դատական գործից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Սեֆիլյանի դատը նայելով՝ ակնկալում եմ նույն ձևաչափը: Պետք է խախտվեն բոլոր հաստատված ընթացակարգերը, դատարանները «կրեատիվ», սակայն անօրինական մոտեցումներ հորինելով, պետք է փորձեն կատարել քաղաքական պատվերը: Դատաքննությունների արդյունքներում բոլորին մեղավոր են ճանաչելու և խիստ պատիժներ նշանակելու: Չնայած պատվեր տվողներն ու կատարողները հասկանում են, որ նման համատարած խախտումների պարագայում Եվրոպական դատարանը շատ վճիռներ է կայացնելու Հայաստանի դեմ, որի արդյունքում Եվրոպական դատարանի նշանակած փոխհատուցումները վճարելու են ո՛չ պատվեր տվողները, ո՛չ էլ՝ այն կատարողները, այլ Դուք՝ սովորական քաղաքացիներդ, պետական բյուջեի միջոցով:

– Ինչպե՞ս է հիմա ձեր առողջական վիճակը: Բժիշկներն ի՞նչ են խորհուրդ տալիս:
– Եթե դատարանում չեմ գտնվում, նորմալ է: Ինձ դատական նիստի օրերին կալանավայրից տեղափոխում են դատարան և 7–8 ժամ պահում դատարանի նկուղային խցում և հետո կրկին բերում կալանավայր, ինչից ճնշումս բարձրանում է, սակայն չի հասնում կրիտիկական սահմանի: Բժիշկներն ախտորոշել են, որ ինձ մոտ առկա է կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնիա, ինչը սրվում է հենց դատական նիստերին մասնակցելու պատճառով:

– Ի՞նչ եք կարծում, Ձեզ ներկայացված մեղադրանքն ի վերջո դատարանը կկարողանա՞ ապացուցել:
– Իհարկե, չի կարող ապացուցել, սակայն դատավճիռ կարող է կայացնել, քանի որ մեր դատարաններում մեղադրանքի հետ կապված ապացույցների բացակայությունը չի խանգարում դատավորներին պատվեր կատարել և անպատիժ մնալ:

– Ձեզ ձերբակալելու հիմնական ու գլխավոր պատճառը ո՞րն է եղել:
– Ես 2013 թ. իմ միջոցներով ստեղծել եմ Իրավունքի և աջակցության հիմնադրամ, որը զբաղվել է քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներին իրավաբանական օգնություն տրամադրելով: Հիմնադրամը նաև նյութական նվիրաբերություն է կատարել քաղաքական բանտարկյալների ընտանիքի անդամներին: Բացի այդ, ես անընդհատ աշխարհով մեկ բարձրացրել եմ Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստը, որը միշտ խանգարել է իշխանություններին: Եթե հաշվի առնենք այն, որ իշխանությունները ունեին ընդդիմադիր քաղաքական դաշտը մաքրազարդելու պլաններ, ինչը մենք արդեն տեսնում ենք, ապա ավելի քան կարևորվում է ևս մեկ ձայն լռեցնելու և նրան իր գործունեությունից մեկուսացնելու խնդիրը, ինչը և իմ նկատմամբ կատարվեց:



 


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia