Աղբանոցում շիշ հավաքելիս զենք-զինամթերք է գտել
SOCIETYՕրերս ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 26-ամյա Գեւորգ Գ.-ն զենք-զինամթերք է գտել եւ ուզում է հանձնել ոստիկանությանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Գեւորգ Գ.-ի կնոջ եղբայրը` 16-ամյա Վոլոդյա Գ.-ն, Նուռնուս գյուղի ամառանոցների աղբանոցից շիշ հավաքելիս՝ գտել է ինքնաշեն թմբուկավոր 2 ատրճանակ, ատրճանակի շրջանակ` մասնատված վիճակում, եւ 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 45 փամփուշտ:
Զենք-զինամթերքը Գեւորգ Գ.-ն կամավոր ներկայացրել է ոստիկանություն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



