Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ
SOCIETYԵղանակային բարենպաստ պայմաններից ելնելով` «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի նախատեսվածից շուտ է սկսել մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքները: Մինչ գարնանային անձրևները հեղեղատարների լիարժեք թողունակությունը ապահովելու համար դիտահորերից դուրս են բերվում տեղումների հետևանքով գոյացած հողի զանգվածն ու տերևները: Անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքների գարնանային փուլը նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 1-ը: Հաջորդ անգամ գործընթացը կկազմակերպվի աշնանը, ինպես նաև՝ ըստ անհրաժեշտության: Ամեն օր դիտահորերից հանված թափոնները աղբավայր են տեղափոխվում «Սանիթեք» ընկերության հատուկ տեխնիկայով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



