Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար»

SOCIETY

Past.am

Երևանի վարչական շրջանների 2017թ. կատարած աշխատանքների վերջին զեկույցը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել Նորք-Մարաշ վարչական շրջանում: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելով` վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը ընդգծել է, որ դրանք ուղղված են եղել բնակիչների համար հարմարավետ միջավայրի ապահովմանը: 2017թ.-ին շարունակական աշխատանքներ են տարվել ոռոգման նոր ցանցի անցկացման ու կանաչ տարածքների ընդլայնման, բարեկարգման, ինչպես նաև սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման ուղղություններով:

Որպես ձեռքբերում, Վաղինակ Մկրտչյանն առանձնացրել է վարչական շրջանում գործող բոլոր 4 մանկապարտեզներում հարմարավետ պայմանների ապահովումն ու վարչական շրջանի մարզադպրոցում իրականացված hիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև շախմատի դպրոցի ստեղծումն ու կահավորումը: Նոր ու ժամանակակից պայմաններ են ապահովվել նաև վարչական շրջանի մշակութային միակ օջախում՝ Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է դպրոց հաճախող սաների թիվը: Խոսելով 2018թ. ծրագրերի մասին` վարչական շրջանի ղեկավարը վստահեցրել է, որ թիմը պատրաստ է ամենօրյա աշխատանքով ու նույն հետևողականությամբ կյանքի կոչել Երևանի հնգամյա զարգացման ծրագրի մասը կազմող այս տարվա ծրագրերը ևս: 

«Պարոն քաղաքապետ, Նորք-Մարաշ վարչական շրջանում համայնքային ծրագրերով զգալի աշխատանքներ են տարվել նաև հանգստի գոտիների ստեղծման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ մեզ մոտ հիմնականում սեփական տնատիրություններ են և չունենք բակային տարածքներ, բնակիչների կողմից հաճախակի էր բարձրացվում հանգստի գոտիներ ձևավորելու հարցը: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ վարչական շրջանի հնարավոր մի շարք հատվածներում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորակառույց հանգստի գոտիներն ապահովված են զրուցատաղավարներով, նստարաններով, խաղահրապարակներով, մարզագույքով ու ֆուտբոլի դաշտով: Համոզված եղեք, որ այս տարի մեր վարչական շրջանում նախանշված բոլոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ևս աշխատակազմը կլինի հետևողական», - նշել է Վաղինակ Մկրտչյանը: 

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նորք-Մարաշ վարչական շրջանի կատարած աշխատանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է կանաչ գոտիների ընդլայնմանը:

«Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով վերջին տարիներին մենք հետևողական քայլեր ենք կատարել մայրաքաղաքում: Ձեր զեկույցում անդրադարձաք նաև Նորքի բարձունքի անտառային գոտու հնարավոր վերականգնմանը, ինչն, անշուշտ, շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար:

Գիտեք, որ անտառային այդ գոտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրինման ներքո է, ինչը հաշվի առնելով կառաջարկեմ ակտիվացնեք համագործակցությունը «Հայանտառի» հետ, բազմակողմանի քննարկեք այս հարցն ու ներկայացնեք համապատասխան առաջարկ և նախագիծ: Համոզված եղեք, որ մեր լիազորությունների շրջանակում մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել, որպեսզի համատեղ վերականգնենք ու ընդլայնենք անտառային այդ գոտին: Բնականաբար դա մեկ տարում լուծելու խնդիր չէ, ինչը չպետք է որևէ մեկիդ հիասթափեցնի: Կարևորը մեկնարկը տալն է ու, վստա՛հ եմ, որ ծրագիրը որոշակի փուլերի բաժանելու արդյունքում մենք ի վերջո կվերականգնենք անտառային այդ գոտին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների ստեղծմանն ու ներդրումային դաշտի ակտիվացմանը` Երևանի քաղաքապետը նկատել է, որ զբոսաշրջության զարգացման հարցում Նորք-Մարաշ վարչական շրջանն իսկապես ունի մեծ ներուժ:

«Հատկապես Նորքի բարձունքը, որտեղից հնարավորություն կա տեսնելու ամբողջ քաղաքը, շահեկանորեն առանձնացնում է Նորք-Մարաշ վարչական շրջանի զբոսաշրջային հնարավորությունները: Վերջին տարիներին նկատվում է նաև զբոսաշրջիկների հետաքրքրության աճ, նաև այս ու քաղաքի կենտրոնին մոտ լինելու հանգամանքով պայմանավորված, ինչը լավ հնարավորություն է շահագրգռելու շահավետ ներդրումներ ներգրավելու համար: Սա հաշվի առնելով էլ հանձնարարականս է վարչական շրջանի աշխատակազմին, որ առավել ակտիվ համագործակցություն ծավալեք մասնավոր հատվածի հետ: Պետք է հետևողական քայլեր տարվեն ներդրումային ծրագրերի իրականացման, հյուրանոցների ու հյուրատների կառուցման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է վստահ լինեն, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմը կանգնած է իրենց կողքին և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում անել հնարավորը՝ ներդրումային ծրագրերի կյանքի կոչման համար»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League