Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Սերոբ Խաչատրյան. «Դպրոցի տնօրեններին հաճախ «վերևներն» են անօրինականության դրդում»

SOCIETY






Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը իրեն չի արդարացնում: Նա նշել էր, որ խորհուրդները չեն կատարում այն դերը, որը պետք է կատարեին, և դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի:

ԿԳ նախարարությունն այս առնչությամբ պատրաստվում է օրենսդրական փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարությանը: Արդեն պատրաստ փաթեթի հիմքում երկու ուղղություն է եղել. առաջինը՝ որ խորհուրդներն աշխատեն մեկից ավելի դպրոցների համար: Երկրորդ ուղղությունն էլ ենթադրում է, որ արմատապես պետք է մեծանա դպրոցի տնօրենների անձնական պատասխանատվությունը և վերահսկելիությունը: Բացի նշվածներից՝  տնօրենի ընտրության եղանակը պետք է փոխվի:

Կրթության փորձագետ Սերոբ խաչատրյանը, անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին,  նախ նշեց, որ դպրոցների տնօրենների ընտրության խնդիրն այն հարցն է, որը հնարավոր չէ ստորին և միջին կարգով լուծել:

«Հիմա եթե մենք փոխենք այս կարգը և խորհուրդը կառավարի մի քանի դպրոց, օրինակ, մի խորհուրդ ընտրվի, որը կկառավարի 10 դպրոց,  սա հարցի լուծում չի լինի: Եթե մենք էլի պետք է շարունակենք խորհրդի անդամներին թելադրել, թե ում պետք է ընտրեն, ի՞նչ տարբերություն ներկայիս իրավիճակի ու այն իրավիճակի միջև, որը կլինի փաթեթն ընդունելուց հետո: Սկզբունքորեն նույն  բանն է լինելու: Իսկ իրական փոփոխության առաջին քայլը հետևյալը պետք է լինի. կառավարման վերին օղակները պետք է հրաժարվեն դպրոցներին ինչ-որ բան թելադրելուց: Այսինքն՝ եթե մենք որոշել ենք, որ տնօրենին խորհուրդն է ընտրելու, ապա պետք է թողնենք, որ ընտրի: Այստեղից պետք է սկսել: Այսինքն՝ առաջին քայլով պետք է բարձր մակարդակով հայտարարել, որ այսուհետ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի միջամտելու խորհրդի աշխատանքին: Փոփոխության առաջին կետը սա պետք է լինի,  որովհետև եթե սա չեղավ, ինչ ուզում է՝ փոխեն, նույն իրավիճակն է լինելու: Կարծում եմ՝ սա այն հարցն է, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենցից պետք է սկսեն փոփոխությունը»,- Past.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը՝ հավելելով, որ եթե նշված փոփոխությունը եղավ,  ապա վերոնշյալ տարբերակը կարող է աշխատել:

Այդուհանդերձ, փորձագետը ռիսկեր է տեսնում:

«Այս դեպքում էլ  խորհուրդները պետք է վերահսկվեն, ինչի պարագայում էլ հնարավոր է, որ թեկնածուները փորձեն կաշառել խորհրդի անդամներին, որ իրենց ձայն տան: Այսինքն՝ սա էլ դեռ վերջնական լուծում չի լինի: Լավ է, երբ Հայաստանում ինչ-որ մի կառույցի ինքնավարություն է տրվում, բայց դա պետք է վերահսկել, որովհետև այդ ինքնավարությունը կարող է օգտագործվել սխալ նպատակով»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է տնօրենների անձնական պատասխանատվությանն ու վերահսկելիությանը, Սերոբ Խաչատրյանը նկատեց.  «Այս հանգամանքը շատ հաճախ կախված է, այսպես ասած, վերևից:

Տնօրեններին հաճախ «վերևներն» են անօրինականության դրդում: Այսինքն՝ խնդրում են ինչ-որ մարդու ընդունել աշխատանքի, ով չի համապատասխանում որակավորմանը: Եթե տնօրենների արդար՝ առանց կաշառքի և  կոռուպցիայի ընտրություն ապահովենք, այդ դեպքում արդեն հանգիստ կարելի է իրենցից հաշվետվողականություն պահանջել»:                              

Աննա Բադալյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns