Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Օպտիմալացում, թե՞ մամուլի քարտուղարների ազդեցության աճ

SOCIETY

 

 


Ավելի քան մեկ ամիս առաջ՝ հունվարի 18-ին կառավարությունը կողմ քվեարկեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որից հետևում է պետական կառույցների մամուլի քարտուղարների՝ միաժամանակ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավար լինելը։

Բացահայտ նպատակը օպտիմալացումն է՝ հաստիքների և ծախսերի կրճատումը։ Սակայն արդյունքում տուժում են քաղծառայողները, շահում՝ մամուլի քարտուղարները։
Ինչպես հայտնի է՝ մամուլի խոսնակ դառնալու համար մրցույթի մասնակցել պետք չէ, նրանց նշանակում են պետական գերատեսչության ղեկավարները։ Մամուլի քարտուղարի աշխատանքը կապված է իր ղեկավարի հանձնարարությունների հետ։ Ի տարբերություն նրանց, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը կամ ստորաբաժանման աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են, որ աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով:

Մամուլի քարտուղարը հայեցողական պաշտոն է, որի հիմնական գործառույթներն ուղղված են նախարարի՝ որպես քաղաքական գործչի աշխատանքների լուսաբանմանը և զանգվածային լրատվական միջոցների հետ կապված հարաբերությունների կարգավորմանը, իսկ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը քաղաքացիական ծառայող է, որն ունի տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված հստակ գործառույթներ, որոնք ուղղված են տվյալ գործադիր մարմնի աշխատանքների լուսաբանմանը և հասարակայնության հետ կապերի կանոնակարգմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժիններում աշխատողները քաղծառայության քննություն են հանձնում և ժամանակ առ ժամանակ պետական բյուջեի հաշվին վերապատրաստումների են մասնակցում: Կառավարության կողմից նշված փոփոխությունների ընդունման դեպքում քաղծառայողներին կփոխարինեն այնպիսի մասնագետներ, ովքեր նման վերապատրաստումների չեն մասնակցել և նույն փորձն ու հմտությունները չունեն։

Նախագծի ճիշտ կամ սխալ լինելու կապակցությամբ կասկածներ ունեն նաև որոշ նախարարություններ, այդ թվում ՀՀ մշակույթի, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունները, որոնք նշված որոշմանը բացասական եզրակացություն են տվել։

Մշակույթի նախարարությունում՝ օրինակ՝ չգիտեն, թե հասարակայնության հետ կապերի բաժինների ղեկավարներն օրենքի ընդունումից հետո համարվելու են քաղաքացիական ծառայողնե՞ր, թե՞ զբաղեցնելու են հայեցողական պաշտոններ: Բնապահպանության նախարարության եզրակացության մեջ էլ նշված է, որ փոփոխության հետևանքով շահերի բախում կառաջանա:

Ըստ ԲՆ եզրակացության՝ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման և մամուլի քարտուղարի հաստիքների մեկտեղումն աննախադեպ մեծացնում է այն ստանձնող պաշտոնյայի ծանրաբեռնվածությունը և´ ժամանակի, և´ աշխատանքների ծավալի առումով, ինչն անխուսափելիորեն կազդի աշխատանքների որակի վրա: Նախարարությունից շեշտում են, որ այդ երկու հաստիքները փոխլրացնող են, իսկ դրանք զբաղեցնող պաշտոնյաների համագործակցված աշխատանքը միայն նպաստում է կառույցի առջև դրված համապատասխան խնդրի արդյունավետ լուծմանը։

Ի դեպ նշենք, որ փոփոխությունների ընդունման դեպքում, մամուլի քարտուղարի պաշտոն կարող են զբաղեցնել միայն նրանք, ովքեր բոլորել են 30 տարեկանը։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am


Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns