Մշտական բնակչության միջին թվաքանակը 12 800-ով նվազել է
SOCIETYԱզգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության միջին թվաքանակի՝ 2017 թվականի ցուցանիշը:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2017 թվականին ՀՀ մշտական բնակչության միջին թվաքանակը կազմել է 2 979 500 մարդ: 2016 թվականի համեմատ, սակայն, մշտական բնակչության միջին թվաքանակը նվազել է 12 800-ով: 2016 թվականին մշտական բնակչության միջին թվաքանակը կազմել է 2 992 300 մարդ, հայտնում է past.am-ը:
Վերջին չորս տարիների կտրվածքով 2017 թվականի՝ մշտական բնակչության միջին թվաքանակի նվազման ցուցանիշն ամենաբարձրն է: 2014թ. այդ ցուցանիշը կազմել է 3 013 800 մարդ, իսկ 2015-ին՝ 3 004 600 մարդ:
Աննա Բադալյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



