Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր
LIFE
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն հայտարարել Է Ալժիր տեղափոխվելու մտադրության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Past.am-ը, հայտնել Է Parisien հրատարակությունը:
«Շուտով ես կապրեմ Ալժիրում: Ես ընտրել եմ Ալժիրի մայրաքաղաքը: Ալժիրը հոյակապ երկիր Է»,- հայտարարել Է Դեպարդյոն Ֆրանսիայի Մարսելում կայացած հարցազրույցի ընթացքում:
Նա ասել Է, որ հետաքրքրվում Է Ալժիրի պատմությամբ եւ նշել «անգրագետ» ֆրանսիացիների կողմից նվաճված ալժիրցիների «մեծագույն խելքի» մասին:
Դերասանը նաեւ հավելել Է, որ «ամենուրեք ապրում Է քիչ-քիչ»:
Դեպարդյոն ունի Ռուսաստանի եւ Բելգիայի քաղաքացիություն: Ավելի վաղ դերասանը բազմիցս հայտարարել Է, որ ինքն աշխարհի քաղաքացի Է:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



