Yerevan, 05.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են ծերանում Հորոսկոպի նշանները

LIFE

Ipat.am-ը գրում է .

Խոյերը գերադասում են ուշադրություն չդարձնել իրենց տարիքին: Նրանք ապրում են ներկայով և չեն մտածում, թե ինչ է իրենց սպասվում վաղը: Նրանց հոգու կենսուրախությունը նրանց  երիտասարդության հսկայական էներգիայով է ապահովում մինչև խոր ծերություն: Կարող է 60 տարեկանում խոյը չհագնի «կաշվե բաճկոն», բայց մոտոցիկլետով տարված դեռևս կլինի: Եվ նա դա կանի առաջվա եռանդով և էներգիայով:

Ցուլերը սիրում են ուտել ինչպես հարկն է, ավելի հաճախ ավելի շատ, քան անհրաժեշտ է: Այդ իսկ պատճառով տարիքի հետ ձեռք են բերում ավելորդ քաշ: Տարիների ընթացքում համառ ցուլերը դառնում են ավելի քիչ փխրուն էակներ՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական առումով: Այդուհանդերձ, նրանք լավ դիմացկուն են և նույնիսկ հաշվի չառնելով հիվանդությունները՝ նրանք շատ երկար են ապրում:

Երկվորյակները երիտասարդ տարիքում նպատակներ են դնում և աստիճանաբար առաջ շարժվում՝ միանգամայն նպատակ չունենալով տարիների ընթացքում դանդաղեցնել ընթացքը: Չպետք է հուսալ, որ երկվորյակը աշխատանքից շուտ տուն կգա: Դուք նույնիսկ նրանց ծեր տարիքում չեք տեսնի բուխարու դիմաց հանգստանալիս: Կարիերայում նրանց աճը կշարունակվի մինչև թաշակի անցնելը և, եթե հնարավորություն լինի, թոշակի անցնելուց հետո:

Խեցգետնինները կարող են երկու տեսակի լինել՝ նրանք, ովքեր երբեք չեն մեծանա, և նրանք, ովքեր սիրում են ծեր հասակում Մայր Թերեզային նման հոգ տանել շրջապատին: Առյուծների նման խեցգետինները սիրում են, որ շրջապատը հարգի իրենց տարիքը: Խեցգետինները կարող են լինել «դասական» պապիկներ և տատիկներ, ինչպիսին որ նրանց ուզում է տեսնել երեխաների մեծ մասը:

Առյուծները էությամբ զիջող են, և դա տարիների ընթացքում ավելի ակնառու կդառնա: Ծերության շեմին հանգիստ, փորձառու, հպարտ և մի փոքր ավելի շատ կիլոգրամներ ձեռք բերած անհատներ են: Նրանք ավելի շատ կցանկանան համընդհանուր հարգանքի և նույնիսկ պաշտամունքի արժանանալ, այդ իսկ պատճառով նրանք կձգտեն հասնել կյանքի գլխավոր նպատակներին և հնարավորինս շուտ:

Շատ կույսեր տարիքի հետ սկսում են ավելի բացասաբար ընկալել շրջակա աշխարհը, հատկապես երբ թույլ են տալիս վերահսկողությունը կորցնել: Նրանք սիրում են իրենց լավ մարզավիճակում և առողջ պահել, միշտ գտնվում են իրենց ուղեղի գործունեության կատարելագործման ճանապարհին: Այս իսկ պատճառով ծերությունը դիմավորում են պիրկ մարմնով ջենտլմեններ և տիկիններ՝ նույնիսկ մի փոքր խիստ, սակայն շատ խելացի:

Կշեռքներին միշտ հետաքրքրում է արտաքին տեսքը, այդ իսկ պատճառով նրանք փորձում են ցանկացած միջոցի դիմել, որպեսզի խուսափեն հավելյալ կիլոգրամներից և երեսի կնճիռներից: Որպես կանոն, նրանց դա հաջողվում է:  Եվ նույնիսկ 80 տարեկան կշեռքը շրջապատին կհամոզի, որ նա նույնիսկ 40 տարեկան չկա:

Կարիճները ծեր հասակում վեհ և հաճելի տեսքով են լինում: Նրանք սիրում են մտածել իրենց մասին, կարծես փիլիսոփաների՝ տարիների ընթացքում բավարար իմաստություն ձեռք բերած, իրականում դա այդպես է: Սակայն, ցավոք, տարեց կարիճները շատ հաճախ դառնում են չափից դուրս մտասևեռված սեփական համոզմունքներին և նպատակներին՝ մինչև մոլուցքի և համառության աստիճան:

Խոյերի նման աղեղնավորները միանգամայն չեն ցանկանում մտածել ծերության մասին: Նույնիսկ այն աստիճան, որ դա նրանց մոտ կպչուն միտք է դառնում, և նրանք սկսում են շրջապատին ձանձրացնել իրենց ենթադրյալ տարիքի հետ կապված հարցերով՝ հուսալով մի քանի հաճոյախոսություն ստանալ: Հիմնականում տվյալ հաճոյախոսությունները միշտ արդարացված են, քանի որ աղեղնավորները, չնայած իրենց հետևելու դժկամությանը, պահպանում են սեքսուալություն և հմայք մինչև խոր ծերություն:

Այծեղջյուր. նշան, որը հիմնականում կապվում է ժամանակի հետ, քանի որ նրանց ղեկավարում է Սատուրնը՝ մոլորակ, որը պատասխանատում է ժամանակի և դրա ընթացքի համար:  Բայց հետաքրքիրն այն է, որ այծեղջյուրների համար ժամանակը հոսում են հակառակ ուղղությամբ: Այծեղջյուրները ծնվում են արդեն որպես «փոքրիկ ծերուկներ»՝ տարիքով չպայմանավորված լուրջ, իմաստուն և պատասխանատու, սակայն տարիքի հետ բնավորության մեջ ավելի հիմար և մանկական գիծ է հայտնվում, և ծերության շեմին այծեղջյուրները իրենց պահում են  երեխայի նման:

Ջրհոսների վրա մեծ է Սատուրնի ազդեցությունը, այդ իսկ պատճառով նրանք մանուկ ժամանակ շատ լուրջ են, ինչպես որ այծեղջյուրների դեպքում էր: Տարիների հետ ջրհոսներն ավելի էքսցենտրիկ են դառնում, դադարում են մտածել, թե շրջապատը ինչ կմտածի իրենց մասին, և 80 տարեկանում կարող են իրենց այնպես պահել, ինչպես որ կամենում են:

Ձկները խուճապահարության աստիճան վախենում են ծերությունից՝ կապված այն բանի հետ, որ դեռևս շատ բան արված չէ: Դա է պատճառը, որ ձկները իրենց կյանքի փուլերի վերլուծությունը անելու համար ժամանակ են գտնում: Հաշվում են ձեռքբերումները, համեմատում հավասարակշռությունը: Բայց որքան քիչ մտահոգվեն այդ հաշվով, ավելի երկար և երջանիկ կապրեն, քանի որ ոչինչ այդքան չի կրճատում կյանքը, ինչպես մշտական անհանգստությունը:

 

- See more at: http://ipat.am/am/story/108#sthash.BiR371hB.dpuf

Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney