Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյան. «Մենք պետք է վերականգնենք Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը՝ իրականացնելով այնպիսի ծրագրեր, որոնք կքաջալերեն թե ներդրողներին, թե կապահովեն տնտեսական աշխուժություն»

SOCIETY

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ժամանակ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. ծրագրերը: Խոսելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին՝ Արմեն Սարգսյանը զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Շենգավիթ վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, վթարային շքապատշգամբների, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, սոցիալական աջակցության, ինչպես նաև կանաչապատման ու ոռոգման նոր համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ամբողջովին լուծվել է վարչական շրջանի ևս 40 փողոցների և նրբանցքների, ինչպես նաև շուրջ 70 բակային տարածքների արտաքին լուսավորության խնդիրը: Զեկուցվել է նաև, որ 2017թ. շարունակվել է ակտիվ համագործակցությունն Արցախի շրջանների, ՀՀ մարզերի և արտերկրի գործընկեր քաղաքների հետ: 

Ներկայացնելով 2018թ. անելիքները՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի ակտիվ քայլեր են ձեռնարկվում մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով:
«Պարոն քաղաքապետ, 2018թ. ևս քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով կիրականացվեն ծավալուն աշխատանքներ, և վստահեցնում եմ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է ամենօրյա սրտացավ աշխատանքով այս տարի ևս կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք Երևանի զարգացման հնգամյա ծրագրի մասն են կազմում: Ամենօրյա համագործակցությունը շարունակական կլինի նաև կենսապահովման ոլորտի գործընկեր կառույցների հետ, ինչի արդյունքում այս տարի ևս աշխատանքներ կտարվեն ջրատար նոր համակարգերի կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում մալուխների կարգաբերման ու մի շարք այլ ուղղություններով», - նշել է Արմեն Սարգսյանը: 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանում առանձնակի կարևորել է արտադրական ներուժի արդյունավետ զարգացման ապահովումը:
«Մենք պետք է վերականգնենք Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը՝ իրականացնելով այնպիսի ծրագրեր, որոնք կքաջալերեն թե ներդրողներին, թե կապահովեն տնտեսական աշխուժություն: Վարչական շրջանում առկա արտադրական տարածքները պետք է լիարժեք ծառայեն իրենց նպատակին: 
Արձանագրելով մեր թիմի կողմից վերջին տարիներին կատարած աշխատանքների ծավալը՝ մեր համաքաղաքացիներն այսօր ակնկալում են ավելին, քանի որ համոզվել են, որ մեր թիմը կարո՛ղ է ու կանի՛ ավելին՝ հանուն Երևանի և երևանցու հարմարավետության: Սա շատ բարձր գնահատական է, ու մենք պարտավո՛ր ենք արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները: Համոզված եմ, որ ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: 
Երևանի քաղաքապետն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է նաև զբոսաշրջության զարգացման նպատակով ենթակառուցվածքների ստեղծմանը:
«Առաջիկա տարիներին մենք պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը: Երևանը պետք է ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված լինի թե զբոսաշրջիկների, թե հենց քաղաքի բնակիչների համար։ Այդ տեսանկյունից Շենգավիթ վարչական շրջանն ունի բոլոր հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ հենց այստեղ են գտնվում Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը, որոնք Երևանի հազարամյակների պատմության լավագույն վկայությունն են», - նշել է քաղաքապետը: 
Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է վերջին տարիներին Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկած ու շարունակվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերը, որոնք ոչ միայն կարևոր նշանակություն են ունենալու մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափման հարցում, այլև առանձնանում են որակով ու աչքի են ընկնում ժամանակակից լուծումներով:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns