Բժշկական համալսարանում 30 երկրից ավելի քան 1800 ուսանող է սովորում
SOCIETYԵրեւանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել են արտասահմանցի բժիշկ շրջանավարտների քննության նախապատրաստական դասընթացները: Լրագրողների հետ ճեպազրույցում համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 30 երկրից ավելի քան 1800 ուսանող է սովորում:
Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ասաց, որ երբեւէ բժշկական համալսարանում նման ցուցանիշ չի գրանցվել: «Մենք մեր ուսանողներին տրամադրում ենք փաստացի միջազգային մակարդակի կրթական ծրագիր եւ կլինիկական գործունեություն, որտեղ ուսանողները ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաներին»,-ասաց նա:
Արմեն Մուրադյանի խոսքով` կլինիկաներում վերջին մեկ տարվա ընթացքում ակնառու են հստակ երեւացող ցուցանիշներ: «Հերացի» բժշկական համալիրում 30 տոկոսով նվազել է մահացության ցուցանիշը: Մուրացան հիվանդանոցում Ավստրիայում վերապատրաստված երիտասարդ մասնագետին հաջողվել է իրականացնել նորածնային վիրաբուժության մեջ ամենածանր խնդիրներից մեկը՝ նեկրոտիկ էնտերոկոլիտի ցուցանիշը հասցնել 0-ի»,-հավելեց ռեկտորը:




















































