Մաքրություն կատարելու նպատակով եկել է բնակարան եւ մետաղյա պահարանից գումար գողացել
SOCIETYՀունիսի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մուրացանի փողոցից բերման են ենթարկել 46-ամյա Անուշ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Անուշ Ա.-ն նույն օրը, ժամը 17.00-ին, մաքրություն կատարելու նպատակով այցելել է 33-ամյա Դավիթ Ղ.-ի բնակարան եւ մետաղյա պահարանը բացելով` գողացել է 120.000 դրամ:
Անուշ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 93.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



