ԱԳՆ-ն՝ Վատիկանում դեսպան Միքայել Մինասյանի հրաժարականի մասին
POLITICS
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին:
Հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Արտաքին գործերի նախարարությունից:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ բամբասանքներ տարածող լրատվամիջոցների տեղեկատվությունը սովորաբար չեն մեկնաբանում:
«Ընդհանրապես կոնկրետ այդ տեղեկատվությունն էլ չեմ մեկնաբանում: Ընդամենը կարող եմ ասել, որ դեսպանների նշանակման և հետկանչման ընթացակարգը որոշակի արարողակարգային գործողություններ է պահանջում: Միայն նախագահի հրամանագրի հրապարակումից հետո է այն ենթակա հրապարակման լայն հանրության համար»,-ասաց Տիգրան Բալայանը:
ԱԳՆ խոսնակն, այնուամենայնիվ, վերջում հավելեց. «Սա հերթական բամբասանքների շարքից է»:
Աննա Բադալյան



