Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան հանդիպում
SOCIETYՆախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ էլ կասի իր վերջնական որոշումը՝ ընդունե՞լ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, թե՞ ոչ: «Ժամանակ» թերթը գրել է, որ Արմեն Սարգսյանն այդ մասին հայտարարել է առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման: Նշենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ, սակայն դաշինքի առաջնորդն օրերս հայտարարել էր, որ ինքն առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, և միայն դրանից հետո կորոշեն՝ սատարե՞լ, քվեարկե՞լ նրա օգտին, թե՞ ոչ
Slaq.am-ի հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի հանդիպում Արմեն Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ օրերս տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան փակ հանդիպում. «Ինչպես արդեն պարոն Ծառուկյանը հայտարարել էր, որ առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, այդպես էլ եղել է: Փակ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևորագույն հարցեր»:
Իվետա Տոնոյանից փորձեցինք ճշտել, թե ո՞րտեղ է տեղի ունեցել հանդիպումը և ի՞նչ մանրամասներ կարող է ներկայացնել, ավելացրեց. «Այս պահին մանրամասներ հանդիպումից չեմ կարող ներկայացնել»:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



