Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Համբարյան. «Շիրակի պետհամալսարանի ռեկտորը «բեսպրեդելությամբ» է զբաղված». կամայական փոփոխություններ բուհի կանոնադրության մեջ

SOCIETY




Շիրակի Միքայել Նալբանդյանի համալսարանի շուրջ դեռ ամիսներ առաջ ծավալված կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլ նոր երանգ են ստանում: Համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Հացադուլի պատճառը մասնավորապես համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունն է:

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ փետրվարի 5-ին Սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետում պետք է դեկանի թափուր տեղի համար ընտրություններ տեղի ունենային:
«Սակայն ռեկտոր Սահակ Մինասյանի երկու տեղակալները մեզ տեղեկացրեցին, որ ընտրություն չի լինելու և ընդամենը քննարկվելու է թեկնածության հարցը: Սա կոպտորեն խախտում է բուհի կանոնադրությունը: Ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված կանոնադրության՝ բուհի ֆակուլտետի դեկանների ու ամբիոնների վարիչների ընտրությունը տեղի է ունենում ֆակուլտետային խորհուրդներում: Հիմա պարոն Մինասյանը կամայական փոփոխություններ մտցրեց բուհի կանոնադրության մեջ, դրանք ներկայացնելով որպես «աննշան» վրիպումներ: Նա փոփոխություններ է մտցրել ֆակուլտետի դեկանների և ամբիոնի վարիչների ընտրության կարգի մեջ՝ ֆակուլտետային խորհուրդներից այն տեղափոխելով բուհի գիտական խորհուրդ: Նա կոպտորեն խախտում է բուհի կանոնադրությունը: Սահակ Մինասյանն անգամ որևէ կետադրական նշան փոխելու իրավունք չունի կանոնադրության մեջ, քանի որ բոլոր փոփոխությունները պետք է վերահաստատվեն կառավարության մակարդակով: Բուհի կանոնադրության մեջ փոփոխություններով հանդես է գալիս գիտական խորհուրդը, որը հետագայում այդ փոփոխությունների առաջարկով դիմում է բուհի հոգաբարձուների խորհրդին: Իր հերթին հոգաբարձուների խորհուրդը այն ներկայացնում է ԿԳՆ-ին, իսկ ԿԳՆ-ն էլ՝ ՀՀ կառավարությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ փոփոխությունները միայն կառավարության կողմից հաստատվելու դեպքում են ուժի մեջ մտնում:

«Մենք փետրվարի 5-ից այդ մասին բարձրաձայնում ենք, բայց պարոն Մինասյանն անդրդվելի է ու հայտարարում է, որ ինքը խնդիր չունի՝ ինչ ցանկանա, կանի այդ բուհում: Եվ գործը հասել է նրան, որ այդ կամայականության և նման քայլերի դեմ Հ. Խորիկյանը հացադուլ է հայտարարել»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ իրենք ԿԳ նախարարի հետ հանդիպում են պահանջում. «Այսպես շարունակել հնարավոր չէ, պարոն Մինասյանը տարրական «բեսպրեդելությամբ» է զբաղված: Բուհը գտնվում է ֆինանսական խորը ճգնաժամի մեջ, ուսումնական պրոցեսն էլ խայտառակ վիճակում է: Բացի այդ՝ մենք գիտխորհրդի կողմից հաստատված գնահատման համակարգ չունենք: Այն, ինչ տեղի է ունենում ՇՊՀ-ում, խայտառակություն է: Մենք պահանջում ենք, որ ԿԳ նախարարը կարգի հրավիրի պարոն Մինասյանին: Ամենաառաջին պահանջն է չեղարկել ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների կազմակերպվելիք ընտրությունները, քանի որ դա բուհի կանոնադրության կոպիտ խախտում է»:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ մինչ այս ԿԳՆ-ից որևէ արձագանք դեռ չկար:
Նա հիշեցրեց, որ չորս ամիս է՝ բարձրաձայնում է ռեկտորի հանցագործությունների և ապօրինությունների մասին. «Պարոն Մինասյանի թեթև ձեռքով գրադարանային ֆոնդի կեսից ավելին գրեթե ոչնչացվեց: Բարձրաձայնել եմ նաև կոռուպցիոն երևույթների, ապօրինի լիցենզիաների մասին, ըստ որի նա կրթական ծրագրեր է իրականացնում բուհում, ինչի իրավունքը չունի: Բարձրաձայնել ենք թալանի մասին, ինչպես նաև՝ 25 միլիոն դրամանոց բուֆետի մասին: Եվ սա այն դեպքում, երբ Գյումրու քաղաքապետարանը 32 մլն դրամով երկհարկանի մեծ շենք է վերանորոգում քաղաքի կենտրոնում: Նա փորձում էր բուհում ժամեր կրճատել և դրանով մեծ ֆինանսական միջոցներ էր գրպանում: Պարոն Մինասյանն իր և իր յուրայինների համար աստղաբաշխական աշխատավարձեր է նշանակել: Իր խորհրդականը 300 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իր համակարգչից օգտվել չկարողացող քարտուղարուհին՝ 200 հազար: Գրեթե այնքան, որքան ամբողջ դրույքով աշխատող դոկտոր պրոֆեսորը: Այս շարքն անընդմեջ կարող եմ թվարկել: Ի դեպ՝ մեր բարձրաձայնած հարցերի մեծ մասը հաստատվել է ԿԳ նախարարության հանձնախմբի կողմից»:

Աննա Բադալյան

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank