Կահույք՝ ավելի քան 8 միլիոն դրամ արժողությամբ
SOCIETY
Ինչպես հայտնում է Past.am-ը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Աֆրիկյանը հայտարարագրել է տասը անուն անշարժ գույք, որից վեցը հողամաս և մեկական առանձնատուն, բնակարան, հասարակական նշանակության շինություն ու բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Որպես շարժական գույք է հայտարարագրել երկու ավտոմեքենա՝ «LEXUS LX 570» և «FORD TRANSIT 100L 2.5 TD» մակնիշների:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի նաև թանկարժեք կահույք, որը գերազանցում է 8 միլիոն դրամը: Թե կոնկրետ կահույքի ինչ տեսակ է, նշված չէ:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 45 միլիոն դրամ, 125 հազար ամերիկյան դոլար և 15 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 595 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



