Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Արայիկ Պապիկյան. «Եթե դատավորն անկախ չէ, ցանկացած պատժիչ գործառույթ ինքնանպատակ է»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Այսուհետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա դատավորները պատասխանատվության կենթարկվեն: Դրույթն ամրագրված է Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված Դատական նոր օրենսգրքում: ՄԻԵԴ վճիռը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։

Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով՝ դատավորներին պատասխանատվության ենթարկելը ճիշտ որոշում է և վաղուց պետք է լիներ:

«Բայց մինչ այդ՝ խնդիրն այլ հարթության մեջ պետք է լուծվի: Այդ նույն դատավորները շատ հաճախ ոչ օրինական կամ ակնհայտ անօրինական դատական ակտեր են կայացնում իրենց անկախությունից զրկված լինելու պատճառով: Իրենք ավելի ազդեցիկ մարդկանցից կամ վերադասներից հրահանգներ և ցուցումներ են ստանում ու կատարում են դրանք:

Եթե դատավորները շարունակելու են կախված լինել տարբեր անձերից կամ կառույցներից, ապա նրանց պատասխանատվության ենթարկելն ինքնանպատակ է: Եթե դատավորն անկախ չէ, պատասխանատվության միջոցները ևս էական չեն: Եթե չմիջամտեն դատավորի կողմից քննվող գործին, նա կգիտակցի, որ իր կողմից ակնհայտ սխալ դատական ակտերը կարող են պատասխանատվության հիմք դառնալ: Բայց, ցավոք սրտի, իրականությունն այլ է: Ստացվում է՝ անկախությունից զրկված դատավորին ստիպում են դատական ակտ կայացնել և նույն դատավորին նաև պատասխանատվության ենթարկել:

Կախվածության մեջ պահելու հետ մեկտեղ սա ևս մեկ լրացուցիչ մահակ է դատավորի գլխին: Ես կողմ եմ պատասխանատվության ենթարկելուն, բայց դրան զուգահեռ նա պետք է իրոք երաշխավորված լինի, որ անկախ է գործում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ վերոնշյալ փոփոխությամբ խնդրի մի մասն օրենսդրորեն լուծվում է, բայց անկախության երաշխիք դատավորը չունի.

«Եթե անկախությունը լինի, օրենքը շատ օգտակար ու տեղին կլինի: Սրանով ուղղակի հանրությանն ու միջազգային գործընկերներին ցույց են տալիս, որ այդպիսի մեխանիզմ ունենք, բայց մինչև անկախությունը չլինի, ցանկացած պատժիչ գործառույթ անաարդյունավետ միջամտություն է լինելու»:

Արդյո՞ք ավելի խիստ պատիժ էր անհրաժեշտ: Փաստաբանն ընդգծեց, որ այս պարագայում իր համար պատասխանատվության ձևը կարևոր չէ:

«Դատավորն օրենքն է, իրավունքն է: Իր կայացրած ակնհայտ ապօրինի դատական ակտը մարդկանց ճակատագրերի վրա ազդել է: Կորցրած տարիներն այլևս չեն կարող վերականգնվել: Նկատողությունը կամ դատավորի աշխատավարձից պահումներ անելը զրո արժեք ունեն:

Բազմաթիվ նման դեպքերում քննարկման հարց պետք է դառնա հետևյալը. արդյո՞ք նա կարող է լինել այն օրենքն ու իրավունքը, ով նման սխալ վճիռ է կայացրել: Պետք է միանգամից քննարկվի հետագա պաշտոնավարման հարցը: Նման դատավորն ընդհանրապես չի կարող մնալ համակարգում»:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ ինչպես շատ գործերում, մասնավորապես նաև քաղաքական գործերով դատավորներն անկախ չեն:

«Նման գործերով ոչ միայն դատարանն, այլև համակարգի յուրաքանչյուր կառույց, որը ներգրավված է գործում, քաղաքական իշխանության կողմից քաղաքական ուղղորդում է ստանում: Գործին մասնակից յուրաքանչյուր դերակատար այս կամ այն չափով կամ ենթարկվում է ճնշումների, կամ՝ ստանում հրահանգներ:

Այս գործերով դատավորների կայացրած դատական ակտերի պատասխանը քաղաքական իշխանության վերևում գտնվող անձինք պետք է տան: Դատավորներն ուղղակի պետք է համարձակություն ունենան ու քաղաքական հրահանգների չենթարկվեն: Մինչ օրս մենք չունենք մի օրինակ, որ քաղաքական գործերով վճիռները կատարվեն արդարադատության անունից: Մենք գիտենք բազմաթիվ հայտնի գործեր, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ–ն արդեն այլ դատական ակտ է կայացրել և ճանաչել է պետության կողմից իրավունքի խախտման փաստը:

Հիմա այդ գործերով եթե դատավորին պատասխանատվության են ենթարկում, նա բարձրաձայն չի կարող հայտարարել, որ կատարել է քաղաքական իշխանության հրահանգը: Հիմա ստացվում է, որ քաղաքական իշխանությունն իր կողմից հրահանգված անձանց պատժի է ենթարկելու»,–եզրափակեց փաստաբանը:

 

Աննա Բադալյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League