Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ՃՈ–ն հակառակ կողմից է սկսում գործընթացը

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՀՀ ոստիկանությունը օրերս հաղորդագրություն տարածեց այն մասին, որ փետրվարի 8–ից կկիրառի շարժական լուսանկարահանող–արագաչափ սարք, պատճառ բերելով, որ 2018 թ. ՀՀ–ում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են:

Ճանապարհային ոստիկանության այս որոշման կապակցությամբ ինչ են կարծում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վարորդի ընկեր» ՀԿ–ում, փորձեցինք պարզել կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանից:

 

Ոստիկանությունը պատրաստվում է գործարկել շարժական լուսանկարահանող արագաչափեր: Նման անհրաժեշտություն, ըստ Ձեզ, կա՞:

– Կարծում եմ՝ կա, բայց դա լուծում չէ մեր իրադրությունում: Այժմ մենք ունենք մի անկառավարելի երթևեկություն, որի մեղավորության առյուծի բաժինը ՃՈ–ն է, իսկ որպես հետևանք մեղավորությունը փոխանցվում է տարիներ շարունակ անպատասխանատու մնացած և օրենքից դուրս, ինչպես նաև անգիտակցաբար ղեկին հայտնված վարորդներին:

Իսկ ՃՈ–ն ինչպես միշտ հակառակ կողմից է սկսում գործընթացը: Ճանապարհները, երթևեկությունը, նշանները, լուսացույցերը, գծանշումները կարգավորելու ու հետո միայն տուգանելու փոխարեն, սկսել է միանգամից տուգանելուց: Սա շատ չնչին չափով զգոնության կոչ է նաև վարորդներին, բայց մեծ հաշվով շատ բան չի փոխվի: Կան շատ քիչ թվով կարգապահ վարորդներ, ի պատիվ որոնց պետք է նշեմ, որ կապ չունի իրենց համար կա տեսախցիկ, թե՝ ոչ, իրենք երթևեկում են օրենքով և կանոններով, բայց մեծամասնության համար կրկին ոչ մի ազդեցություն չի ունենա:

 

Ինչ եք կարծում՝ նոր շարժական արագաչափերի կիրառման պատճառը ո՞րն է: Արդյոք արժանահավատ է ՃՈ հայտարարությունը, թե դա արվում է ճանապարհային վթարները կանխելու համար:

– ՃՈ–ն մեխանիզմը սկսել է հակառակ կողմից, և այդ պարագայում միայն վարորդների դժգոհությանն է արժանանում: Ընդհանուր առմամբ տեսա/լուսանկարահանող սարքերի ներդրման ժամանակից անցել է մոտ 8 տարի: Սկզբում որոշակի դրական տեղաշարժ կար այդ առումով, վթարների հետևանքով զոհերի քանակը գնալով նվազում էր, բայց նախորդ տարին և այս տարվա հունվար ամիսն ապացուցեցին, որ ամենևին էլ երթևեկությունը չի կարգավորվում և գնալով ավելի է վատանում:

 

Այս լրացուցիչ արագաչափերի կիրառումը ի՞նչ նոր խնդիրներ կարող է ստեղծել վարորդների համար, և մի՞թե արագության սիրահարներին կարող է զգոնացնել:

– Արագության սիրահարներին ոչինչ չի զգոնացնի, բացի վարորդականից զրկումը կամ ավելի կոշտ պատասխանատվությունը, իսկ խնդիրներ չի ստեղծի: Եվրոպական զարգացած քաղաքներում էլ կան խախտումներ անող, բայց տոկոսային առումով աննշան են:

100–ից առավելագույնը 2–5 վարորդ են վատ պահում իրենց երթևեկության մեջ և հեշտ է գտնել և պատժել նրանց: Նրանց պատճառով տեղի ՃՈ–ը բոլոր փողոցներում տեսախցիկներ չի տեղադրում, իսկ մեր մոտ 100–ից 70–ը չգիտակցված են մեքենա վարում, և փաստացի իրենց տուգանելու համար մնացած 30–ն էլ են պարբերաբար տուժում:

Ամեն դեպքում այս լրացուցիչ արագաչափերով ՃՈ–ն որևէ այլ հարց չի լուծում, քան ֆինանսական, քանի որ նույնիսկ զգոնության կոչի դեպքում արձագանքում են այն վարորդները, որոնք մշտապես լինելով կարգապահ վարորդ և քաղաքացի, օրենքների ու կանոնների շրջանակներում են մեքենա վարում:

 

Իրականում ճանապարհին տեղի ունեցող վթարների կանխման համար ի՞նչ մեխանիզմ կարելի էր մշակել, որն ավելի արդյունավետ կլիներ և մարդկանց գրպաններից կախված չլիներ:

– Նախ այդ մեխանիզմը պետք է սկսել դպրոցներից՝ երթևեկության և մեքենա վարելու տարրական գիտելիքներ սովորեցնելով, վերջում հնարավորություն տալով աշակերտներին բարձր դասարաններում քննություն հանձնել: Պետք է փոխվի քննական մեթոդը, ավելի խորը և լայնածավալ գիտելիքներ ստուգվեն, բացառվի կոռուպցիան, ինչն անհնարին է թվում, բայց վստահ եմ՝ մեծ ցանկության դեպքում հնարավոր է:

Այնուհետև պետք է փոխել տուգանման մեթոդն ու ձևերը, ոստիկանությունը ևս բավականին անելիքներ ունի, ապօրինի տուգանած տեսուչները ևս պետք է պատասխանատվություն կրեն, իսկ հաճախակի խախտումներ իրականացնողները պետք է զրկվեն վարորդականից, կրկին քննություն տան: Երբ խախտում իրականացնողը որևէ վտանգ չի զգում վարորդական իրավունքից զրկվելու համար, անում է այն՝ ինչ ուզում է: Վերջին դեպքերից հետո նաև հասկացանք, որ կարող են նույնիսկ առանց վարորդականի վարել և կրկին մնալ անպատիժ:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League