ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը
SOCIETYԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելող օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 34 պատգամավոր:
Նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված է աջակողմյան երթևեկություն, ինչով պայմանավորված ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ մեքենաների երթևեկությանը համապատասխան:
Լուսացույցները, ճանապարհային նշանները ևս տեղադրված են՝ հաշվի առնելով ձախ ղեկային համակարգ ունեցող մեքենայի վարորդի համար տեսանելի լինելու հանգամանքը:
Տեղեկացնենք նաև, որ 2018 թ. ապրիլի 1-ից ՀՀ-ում արգելվելու է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումը:



