«Ռոստելեկոմ»-ը հրաժարվում է մեկնաբանել
ECONOMICSՌուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն կարող է վաճառել հայաստանյան իր դուստր ընկերությունը` GNC-Alfa-ն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է «Ռոստելեկոմ»-ի ղեկավար Միխայիլ Օսեևսկին: Նրա խոսքով` «երկրների միջև սիներգիան ակնհայտ չէ»: «Մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես ավելի արդյունավետ կազմակերպենք աշխատանքն այնտեղ, հնարավոր է, այդ թվում, նաև վաճառքի միջոցով»,-ասել է նա:
«Արմենպրես»-ը փորձեց հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ հայաստանյան «Ռոստելեկոմ»-ից, սակայն նրանք հայտնեցին, որ այս պահին նշյալ տեղեկատվությունը չեն մեկնաբանում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



