Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Տիգրան Քեյան. «Շարժական սարքերի ներդրմամբ ՃՈ–ն ապացուցում է, որ արագաչափ սարքերը նպատակին չեն ծառայում»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Փետրվարի 8–ից շարժական լուսանկարահանող–արագաչափ սարք կկիրառվի: Այս մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանությունը: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ սարքը կկիրառվի պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում: Բացի այդ՝ հաշվի է առնվել այն, որ 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ծանր հետևանքներով պատահարների հիմնական պատճառներից մեկն արագության ռեժիմի խախտումներն են:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրանը Քեյանի կարծիքով, եթե շարժական սարքեր նպատակային կիրառվեն, ապա այդ փաստը քաղաքացիներին որոշակի առումով կստիպի օրենքի պահանջներին համապատասխան երթևեկել:

«ՃՈ–ն այս ուղղությամբ ի սկզբանե պետք է մտածեր: Շուրջ 6 տարի անց իրենք նոր հասկացան, որ արագաչափերն անիմաստ էին և նպատակին չծառայեցին: Մենք բազմիցս ենք ասել, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերի որոշ հատվածներում տեղադրված արագաչափ սարքերն անիմաստ են: Արագաչափերը վարորդին չեն ստիպում երթևեկել կանոններով և զուտ խախտումներ արձանագրելու և գումարներ հավաքագրելու միջոց են:

Առհասարակ ՃՈ ոստիկաններն իրենց աշխատանքը կատարելուց պետք է շարժման մեջ լինեն, և ոչ թե կանգնած ծառայություն կատարեն: Վարորդները նրանց կանգնած տեղերն անգիր գիտեն: Բացի այդ՝ գիտեն, թե որտեղ են թաքնվում: Գալիս ու անցնում են այդ հատվածները և կրկին գերազանցում արագությունը: Իսկ եթե ծառայությունը շարժման մեջ իրականացվեր, դա վարորդներին կստիպեր չգերազանցել արագությունը, և վթարները կկանխվեին: Բայց եթե մեքենաները շարժման մեջ չեն կատարելու իրենց աշխատանքը, ոչինչ չի փոխվելու»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տիգրանը Քեյանը:

Նրա խոսքով՝ ՃՈ–ի վերոնշյալ հայտարարությունը փաստում է՝ հենց իրենք են ասում, որ արագաչափերը նպատակին չեն ծառայել և վթարները չեն կանխվել:

«Նախկինում ասում էին՝ արագաչափ սարքերը տեղադրվում են, որ վարորդներին ստիպեն չգերազանցել արագությունը և վթարներ չլինեն: Բազմիցս հայտարարել են, որ տեսանկարահանող սարքերի արդյունքում վթարների քանակը նվազել է, մահացու դեպքերը՝ ևս:

Բայց շարժական համակարգի ներդրմամբ ՃՈ–ն ապացուցում է, որ իրենց տեղադրած արագաչափ սարքերը նպատակին չեն ծառայում: Նոր են իրենք փորձում հոգ տանել անվտանգության մասին և այդ նպատակով նոր համակարգ են ներդնում: Եթե այն իրապես գործի, ես շատ գոհ կլինեմ»,– նշեց նա՝ ընդգծելով, որ շարժական սարքերը եվրոպական շատ երկրներում են կիրառվում, թեպետ արդյունքների մասին հստակ տվյալներ չունի:

«Ի սկզբանե ճիշտ կլիներ, որ ՃՈ–ն շրջիկ ծառայություն մատուցեր: Արագաչափ սարքերի դեպքում անձի հետ անմիջական շփում չկա: Շատ դեպքեր են եղել, երբ մարդը վատ վիճակում գտնվող ուղևոր է տեղափոխել բուժհաստատություն: Տվյալ դեպքում, եթե ՃՈ–ն նորմալ շրջիկ ծառայություն մատուցի, կտեսնի, որ անձը թեև գերազանցում է արագությունը, բայց դրա համար պատճառ ունի:

Կհասկանա իրավիճակը և կկարողանա նաև օգնել: Մենք նման շատ դեպքերի ենք ականատես եղել: Իսկ տվյալ պարագայում արագաչափերը չեն կարողանում գնահատել, թե անձն ինչու է գերազանցում արագությունը: Վարորդը ստիպված է լինելու տուգանք վճարել, կամ էլ բուժօգնությունից հետո վազվզել բուժհաստատություններով, որ տեղեկանք բերի ու ներկայացնի վարչական մարմին: Այստեղ նաև կոռուպցիոն ռիսկերն են շատանում: Այսինքն՝ շատ անձինք արագությունը գերազանցելուց կարող են չարաշահել այդ մոտեցումը: Հիմա ի՞նչ տարբերություն՝ ոստիկանական մեքենա՞ն է շարժի մեջ ֆիքսում արագությունը, թե այդ շարժական սարքերը:

ՃՈ համակարգն այսօր բավականին մեծ ռեսուրս ունի: ՃՈ տեսուչների թիվը բավական է, որ բոլոր ճանապարհները վերահսկեն: Ցանկացած անձ, ով տեսնում է իր դիմաց ոստիկանական մեքենա է երթևեկում, երբեք չի գերազանցի արագությունը»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League