Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ալիևները ոչ մի բանով չեն խանգարում արևմուտքին

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է անկախ փորձագետ, վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը

 

Պարոն Շաքարյանց, Ադրբեջանում նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխվել են ապրիլին: Ըստ Ձեզ, ի՞նչը կարող է լինել սրա պատճառը:

– Դժվար է հասկանալ, թե Ալիևների ընտանիքն ի՞նչ որոշումներ է կայացնում և ինչո՞ւ է կայացնում:

Բայց մի բան կարող ենք ասել, որ ընտրական այդ գործընթացն այս երկրում ներընտանեկան հարց է և ոչ թե ընտրություններ են իրականում: Հեյդար Ալիևից սկսած այդ ընտանիքն իր ներսում է որոշում նման հարցերը:

Պարզապես արտաքին աչքի համար ինչ–ինչ գործեր են արվում: Եվ հիմնականում մի նպատակով, որ դրսի աշխարհը ժողովրդավարական նորմերի խախտում չտեսնի:

Բայց, միաժամանակ պարզ է նաև, որ նման կարգի երկրներում, ինչպես Ադրբեջանն է, ընտրությունները չեն լինում որպես ընտրություններ: Դա վաղուց է հայտնի: Եվ տարեցտարի ոչ մի բան չի փոխվում այդ երկրներում, ամեն ինչ մնում է նույնը:

Եթե որևէ մեկը կասկածում է իմ ասածին, ապա թող կարդա Ադրբեջանում ընդդիմության բողոքները, որոնք լինում են ամեն համապետական ընտրություններից առաջ և հետո: Եվ արդեն ամեն ինչ կընկնի իր տեղը:

Այնպես որ, ներկա ընտրությանը վերաբերող հարցն էլ ընդամենը Իլհամ Ալիևի և իր մերձավորների որոշելիքն է, և ոչ թե նրանք իրենց պարտավորված են զգում առաջնորդվել օրենքներով:

 

Շատերն այդ որոշումը պայմանավորում են Ադրբեջանի տնտեսական վիճակով, որ ամեն ինչ վատ է, որ կարող է լինել սոցիալական բունտի սպառնալիք և այլն, և այլն: Այս շարժառիթը Դուք իրական համարո՞ւմ եք:

– Ո՛չ: Ադրբեջանը եվրոպական երկիր չէ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող երկիր չէ, որտեղ լինի ըմբոստ զանգված, և որը սոցիալական հարցեր բարձրացնի: Անուշտ, եթե դրսի աշխարհից ինչ–ինչ ուժեր շահագրգռված չլինեն անկայունացնել այս երկիրը, կամ ասենք, թեկուզ հեղաշրջման նմանությամբ ինչ–որ բան կազմակերպեն: Ուստի այս երկրում չեն գործում արևմտաեվրոպական և ոչ մի հասկացություն: Ուստի ժողովրդական բունտի սպառնալիք էլ չի կարող լինել: Ադրբեջանը սովորական մահմեդական տարածք է ընդամենը: Այն չի կարելի անգամ պետություն համարել:

Կամ էլ ինչ–որ շարժում կամ իրադարձություն կարող է լինել ընդամենն ազգամիջյան հողի վրա, միակ տարբերակն այս երկրի պարագայում սա է: Ընդ որում, այս դեպքում էլ կրկին դրսից նախանձախնդիր ուժեր պետք է լինեն, որոնք կաջակցեն ազգային փոքրամասնություններին:

Բայց ես այս պահին չեմ տեսնում արտաքին որևէ ուժ, որը շահագրգռված կլինի տապալել Իսրայելի բարեկամ, ամերիկացիների բարեկամ Իլհամ Ալիևի իշխանությունը:

 

Իսկ արևմուտքի վերաբերմունքն ադրբեջանական պետության նկատմամբ համարժե՞ք է այն իրողություններին, որոնք առկա են այս երկրում:

– Մենք ցանկանում ենք հաճախ ցանկալին իրականության տեղ ընդունել: Բայց բանն այն է, որ շատ լավ էլ արևմտյան երկրները հանդուրժում են ալիևյան իշխանությունը: Որովհետև իրենց համար շատ հարմար է այն: Ոչ մի խոչընդոտ չի հարուցվում իրենց առաջ այս երկրում: Թրամփն այնտեղ բիզնես ունի: Թրամփի փեսան բիզնես ունի: Եվ այլն, և այլն:

Այնպես որ, մենք էլ պետք է ռեալ կյանքին նայել սովորենք: Իսկ ռեալ կյանքում ալիևները ոչ մի բանով չեն խանգարում արևմուտքին:

 

Գոհար Սարդարյան

 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System