Փաստաբանները դիմում են ծայրահեղ քայլերի
SOCIETYԱյսօր փաստաբանները չեն մասնակցելու և ոչ մի դատական նիստի: Նրանք դատապարտում են ՀՀ արդարադատության նախարարության և Ազգային ժողովի պետա–իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» նախագծում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու քայլը:
Դրանք հարիր չեն իրավական պետության հիմնարար սկզբունքներին, առավել ևս երբ խախտվում են փաստաբանների իրավունքները, կարծում են իրավունքի պաշտպանները:
Նրանք ՀՀ ԱԺ–ից պահանջում են նախագծերից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:
ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Past.am-ին հայտնեց, որ այս պահին, փաստաբանների այսօրվա քննարկումն ավարտվել է սակայն այդքանով չի ավարտվել բողոքի ակցիան:
«Որոշվել է վաղը շարունակել բողոքի ակցիան և դարձյալ հանդիպել Փաստաբանների պալատում»,- ասաց Ծ. Խաչատրյանը:



