Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


«Մանուկը ոչ թե քնած է եղել, այլ պայքարել է». կարծում են մարզպետի սպանված օգնականի եղբայրները

SOCIETY

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Մարտին Սիմոնյանը, «Փաստի» թղթակցին ներկայացնելով սպանության մասին իր ձեռքի տակ եղած նյութերն ու ցուցմունքները, անդրադարձավ եղբոր սպանության դատաքննությանը, նշելով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ դեպքը ոչ թե սպանություն է, այլ՝ խմբակային սպանություն:

«Ո՛չ խանդի և ո՛չ էլ այլ հարց գոյություն չունի: Իմ ու իմ եղբոր կարծիքով իրականում խմբակային հանցագործություն է կատարվել: Հարցն այն է, որ մենք արդեն ունենք քրեական գործին առնչվող բոլոր նյութերը՝ փաստերը, ցուցմունքները: Այդ ցուցմունքների մեջ շատ հարցեր կան, որոնց ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում, բայց ամենակարևորն այն է, որ Մանուկին վերացրել են, որ իր որդու կյանքին չխանգարի: Որևէ մեկը սակայն հարց չի տալիս, թե ինչպես եղավ, որ եղբայրս իր ողջ ունեցվածքը գրեց կնոջ անունով, որդուն դարձրեց հիմնարկի տնօրեն, իսկ որդին բանակից ազատվելուց 10 օր հետո իր հորը դաժանաբար սպանեց: Մենք սպասում ենք, որ այս հարցերի պատասխանը ստանանք»,– ասաց Մարտին Սիմոնյանը:

Անդրադառնալով փորձաքննությունների արդյունքներին՝ նա նաև նշեց, որ ո՛չ քննիչները, ո՛չ որևէ մեկը չի հարցնում նաև, թե ինչպես եղավ, որ երկու հաշմանդամ՝ Ռուզանը և իր որդին՝ Նորիկը, կարողացան նման ձևով սպանություն կատարել ու փորձել հետքերը կոծկել:

«Մետաղալարերով են փաթաթել եղբորս դին, բայց գործի մեջ «պրովուդը» պարան է դարձել: Ոչ ոք հարց չի տալիս նաև, թե ինչպես են այդ հաշմանդամ մարդիկ այդքան մեծ քարը դրել եղբորս գլխի վրա: Մենք, ճանաչելով Ռուզաննային, չենք հավատում, որ Մանուկի սպանությունը Ռուզաննան է արել: Ռուզաննան իմ եղբոր պաշտպանն էր և կյանքում իրեն թույլ չէր տա նման բան անել: Դրա համար էր իմ եղբայրն այդքան հանգիստ ապրում իր տանը, որովհետև գիտեր, որ իր թիկունքին մեծ պաշտպան ունի»,– ասաց Մ. Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ ցուցմունքներում կա նաև Մանուկ Սիմոնյանի որդու հարսնացուի պատմածը, թե ինքը տեղյակ է եղել, որ սպանվածն ուրիշ կնոջ հետ սրճարանում է եղել: Հենց դա է Ռուզաննայի մոտ խանդի զգացում առաջացրել և դրա պատճառով է նա կացնահարել ամուսնուն:

«Էս ո՞ր դարն է, դրա համար մարդ են կացնահարո՞ւմ: Ոչ մի ուրիշ փաստ չկա: Բացի այդ, եղբորս մարմնի վրա կապտուկներ կան: Ինքը ծեծի է ենթարկվել»,– ասաց Մանուկի եղբայրը:

Սպանվածի եղբայրները փորձել են իրենց եղբոր ֆեյսբուքյան էջը վերականգնել, բայց օրեր անց պարզել են, որ այն ջնջված է:

«Եղբորս որդին ջնջեց այն: Եթե ինքը նման բան չի արել, ինչու է իր հոր նկարները համացանցից ջնջում: Եղբորս հետ նույնիսկ Մանուկի հիշատակի համար սայթ բացեցինք, բայց դա էլ նրա որդին գտավ ու ջնջեց: Եվ այս ամեն ինչը ոչ ոք չի ուզում տեսնել, քանի որ հավանաբար այդպես է հարմար: Մենք մեր կողմից ներկայացնելիք փաստեր ունենք: Այսքան ժամանակ սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք: Ամեն ինչ օրենքի սահմաններում ենք պահանջելու:

Քննչական կոմիտեն այնպես է ներկայացնում, իբր թե իրենք տեղյակ են եղել, թե ինչպես է Մանուկը տուն եկել, ինչպես է խփել, ատամները կոտրել, դրանից հետո ոնց է պառկել–քնել, բայց ոչ մեկը չի ասում, թե ինչ դաժանաբար են եղբորս սպանել ու գլխին կացնի 15 հարված հասցրել: Մենք այդ ֆոտոներն ու վիդեոներն ունենք: Կացինով այնքան են գլխին խփել, որ դեմքը չի երևում:

Դա էլ ասեմ, որ մեր կարծիքով, Մանուկը ոչ թե քնած է եղել, այլ պայքարել է, որովհետև ձեռքերի մեջ դանակի կտրածի հետքեր կան: Այսինքն, դա պայքար է եղել: Ռուզաննան ծնող է և ամեն ինչ կանի, որ իր որդուն փրկի, բայց չեն մտածում, որ գազանին բաց են թողել, փոխարենը անմեղ կնոջն են տանելու 8–12 տարի դատեն»,– ասաց Մարտին Սիմոնյանը:

Նա ասաց նաև, որ հիմա չի կարող մանրամասնել, թե ինչու են կարծում, որ իրենց եղբոր սպանությունը խմբակային է եղել: Այդ մասին մանրամասն կխոսեն փետրվարի 16–ին կայանալիք դատական նիստի ժամանակ:

«Եթե արդարադատություն կա, ապա իմ հնչեցրած հարցերի գոնե մի մասին պետք է կարողանան պատասխան տալ: Հարցն այն է, թե երկու հաշմանդամով 100 կիլո կշռող մարդուն ինչպե՞ս են կարողացել դնել մեքենայի մեջ ու տանել այն դեպքում, երբ փրկարարները 4 հոգով հազիվ կարողացան Մանուկի մարմինը հանել այդ փոսից: Ես չեմ ուզում, որ անմեղ մարդիկ մեղադրվեն:

Իրավապահները պետք է մի քիչ խորքային գործեն, որ պարզեն, թե ովքեր կարող էին հանցագործությանը մասնակից եղած լինել: Բացառվում է, որ Ռուզաննան և իր որդին կարողանային եղբորս դիակը տեղափոխել ու դնել մեքենայի մեջ»,– ասաց Մարտին Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ իր մահացած եղբայրը միշտ էլ դեմ է եղել որդու և Ալիսիկի ընկերությանը և մշտապես ասել է, որ, որպես հարսնացու՝ երբեք էլ չի ընդունելու նրան: Եվ եթե սպանվածի որդին այդքան շատ էր սիրում Ալիսիկին, ապա ինչու նրա հետ չհեռացավ ընտանիքից, հարցնում է Մարտին Սիմոնյանը:

«Այսօրվա օրով եղբորս տղան՝ Նորիկը, Ալիսիկի տան համար կահույք է գնում, պատուհաններն է վերանորոգում, բա հետո՞: Էդքանից հետո բա իմ եղբորը ո՞վ հետ կբերի: Եթե այդքան տղամարդ էր, թող իրա Ալիսիկին վերցներ–գնար: Պատկերացնո՞ւմ եք, եղբորս դիակը տանը, անկողնու մեջ փաթաթած, իրենք հանգիստ խղճով ձմեռվա կոմպոտ են փակել: Նման բան ո՞նց կլինի»,– վրդովված հարց ուղղեց Մ. Սիմոնյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank