Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Ոնց կյանքում էր անտեր, այնպես էլ` զոհվելուց հետո»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է հերոսի տատի մասին, ով ծանր պայմաններում է ապրում

 

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Էդուարդը փետրվարի 4–ին կդառնար 23 տարեկան: Էդուարդի ծննդյան օրը տատիկի՝ Կատյա Հայրապետյանի համար մեծ իրադարձություն է, ու նույնիսկ թոռան կորստից հետո սոցիալական ծանր պայմաններում գոյատևող տարեց կինը սեղան է պատրաստում և մեծ ցավ ապրելով շնորհավորում իր սիրելի Էդիկին:

Վաղ մանկության տարիներից զրկվելով ծնողներից՝ Էդիկը մնաց տատի խնամակալության տակ: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Կատյա տատիկը հիշեց Էդիկի ծանր մանկության մասին:

«Ծնողները կենդանի են, սակայն լքել են զավակին: Ես այդ մասին չեմ կարողանում խոսել: Միայն ցանկանում եմ ասել, որ իմ Էդոն հրաշք տղա էր, ու ես իրենից շատ բան եմ սովորել: Այսօր ես մեծ ցավ եմ ապրում՝ Էդոն չկա, բայց ես սեղան եմ բացել ու ծնունդ եմ անում: Ես գիտեմ, որ նա թիկունքիս կանգնած է, ու մինչև իմ մահը ինքը միշտ ներկա կլինի:

Դրանից հետո էլ կմիանամ նրան: Ախր, ինքը էնքան լավ բաներ է արել, էնքան սիրուն խոսքեր ուներ: Օր է եղել՝ հաց չենք ունեցել ու խանութից նիսյա եմ բերել: Մի օր էլ ասացի՝ բերեմ: Էդոն ասաց՝ տատ, պարտքը տվե՞լ ես: Ասացի՝ չէ: Էդոն, թե բա որտեղի՞ց ես տալու, արի էսօր էլ առանց հացի յոլա գնանք, փլավ եփենք, ուտենք»,–հուզվեց Կատյա տատիկը:

Տատիկը հիշում է՝ դպրոցական արձակուրդներին Էդոն պարտադիր աշխատում էր: Տատը ամեն ինչ անում էր, որ նա դպրոցական քեֆերից ու առիթներից զուրկ չմնա:

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում ծնված Էդուարդ Հայրապետյանը 2013 թ. թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և ծառայության անցել ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ–գնդացրորդ:

Տատիկը նշում է, որ Էդուարդը հպարտ էր իր զինվորական համազգեստով.

«Պրիսյագին գնացի, ու երեխեն զարմացավ: Ասաց՝ տատ, մտածում էի՝ բոլորի ծնողները կգան, բայց իմ տատը չի կարողանա: Ասացի՝ քոռանամ ես, բալես, քո տատը ամեն ինչի է պատրաստ քո համար ու առանց քեզ չի կարող ցամաք հացն էլ ծամել»,– պատմեց Կատյա Հայրապետյանը:

2015 թ. մարտի 19–ին, ժամը 8:30–ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախչել, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, մարտի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996 թ.), Էդուարդ Հայրապետյանը (1995 թ.), Արշակ Հարությունյանը (1995 թ.), իսկ Սամվել Հակոբյանը(1995 թ.), ով ծանր վիրավորում էր ստացել մարտի ժամանակ, օրեր հետո մահացել է զինվորական հոսպիտալում։

Էդուարդ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից` «Արիության համար» մեդալներով:

Կատյա տատը Էդուարդի սենյակում անկյուն է պատրաստել: Անբարեկարգ, խունացած պատերից կախել է թոռան նկարները:

«Շատ զոհված հերոսների մասին են խոսում ու գրում, բայց իմ Էդոն ոնց որ կյանքում էր անտեր, այնպես էլ այս հարցում: Ես մի կերպ գոյատևում եմ: Էդոյից հետո դժվարությամբ եմ աշխատանք կատարում»,– անկեղծացավ Կատյա տատիկը:

Նա ամեն օրն է հաշվել, որ թոռը ավարտի ծառայությունը. «Մնացել էր մեկ ամիս և յոթ օր: Ես հիմա էլ եմ սպասում, որովհետև Էդոն մեռնելու իրավունք չուներ: Նա փորձել է զոհված ընկերոջը հանել մարտի դաշտից ու զոհվել է: Գոնե հաշմանդամ լիներ, էլի կտանջվեի ու կպահեի»:

Նշենք, որ այս տարի Էդուարդ Հայրապետյանի ծննդյան օրվա առիթով գրական–երաժշտական ծրագրով Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հանդես եկան «Անմահության մարտիկները» գրքի հեղինակ Աննա Կոստանյանի սաները:

 

Լուսինե Ղազարյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League