Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


Մենք պատկերացնում ենք ոչ թե Գանդի, Մանդելա կամ Հավել, այլ՝ Գորբաչով

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է հրապարակախոս Արա Նեդոլյանը

 

– Պարոն Նեդոլյան, Արմեն Սարգսյանի ընտրությամբ Հանրապետական կուսակցությունը ցանկանում է առավել ինտելեկտուալների՞ ընդգրկել կառավարման համակարգ: Թե հարցն անձնական շահագրգռությունների տիրույթից կարող է լինել:

– Շատ հնարավոր է, որ ՀՀԿ պատկերացմամբ Ա.Սարգսյանը նաև ինտելեկտուալի համբավ ունի: Բայց հիմնական պատճառը, կարծում եմ, այն է, որ նա հանդիսանում է այդ տիպի մտածողության տեր խմբի համար յուրահատուկ մի իդեալ՝ իրենց պես լեռնա–հումքային բիզնեսի առաջատար: Սակայն՝ լայն, լոնդոնյան կապերով: Բայց իրենց պես առաջադիմության գաղափարներից հեռու անձնավորություն, կասկածելի գործարքների մեջ բավականաչափ ընդգրկված: Սակայն՝ գլոբալ, ո՛չ տեղային մակարդակում:

 

– Համենայն դեպս, քաղաքական նոր գործչի այս ֆենոմենը կարո՞ղ է նոր քաղաքական մշակույթի ձևավորման սկիզբ դառնալ մեզանում: Կամ, ի վերջո, դրա ժամանակը չէ՞ արդեն՝ նոր մշակույթի:

– Հումքային բիզնեսմենները առհասարակ նոր քաղաքական մշակույթի կրող չեն: Դա բիզնեսի պարզունակ ու գիշատիչ տարբերակն է, որը չի զարգացնում մարդկային պոտենցիալը, առավել լավ է իրեն զգում բռնապետություններում ու հետադեմ, երրորդ աշխարհի երկրներում: Եվ ձգտում է կոնսերվացնել այդ երկրների հետադիմությունն ու աղքատությունը: Շատ է սիրում նաև կոռուպցիան:

Ադրբեջանը նման բիզնեսի հետ համագործակցության դասական օրինակ է: Անձամբ Ա. Սարգսյանը նույնպես երբևէ առիթ չի տվել, որպեսզի իրեն համարես նոր քաղաքական մշակույթի կրող:

Սակայն, Սերժ Սարգսյանի երկու վերջին նշանակումն էլ՝ Կ. Կարապետյան և Ա. Սարգսյան, մի ընդհանրություն ունեն՝ նրանք ներմուծված գործիչներ են և արտասահմանյան գործիչներ են: Թեև՝ հետադեմ բիզնեսի ոլորտում առաջադիմած, թեև՝ տեղական բիզնես–քաղաքական օլիգարխիայի հետ միանգամայն համադրելի, բայց և՝ տարբերվող, ո՛չ այդքան խճճված վերջինիս հաշիվների ու փոխադարձ պարտքերի մեջ:

Այդ առումով իրենք, իրարկե, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ–ի համար որոշ չափով նորություն են: Նրանց մոտ մակերեսի՝ որոշակի հարթեցում ու հավասարեցում է առկա: Գռեհկությունը պակաս է:

Սակայն Հայաստանի հասարակության համար դա մեծ առումով էական չէ: Քանզի, միևնույն է, նրանք զարգացման գործակալներ չեն, այլ կրկին՝ հետադիմության ու լճացման: Ուրախ կլինեմ սխալվել, բայց դրա հույսը իրականում չկա:

 

– Իսկ որակական առումով նոր մշակույթն ինչ–որ բան կտա՞ կառավարման մեր համակարգին, թե ընդամենը կարող է ունենալ գեղեցիկ փաթեթավորման էֆեկտ:

– Նոր մշակույթի գոնե ճիգ կառաջանար, եթե նշանակվեր մարդակենտրոն կամ գիտակենտրոն բիզնեսի ներկայացուցիչ, առաջադիմության հաջող փորձառություն ունեցող մարդ: Բայց իզուր չօգտագործեցի «ճիգ» բառը: Անգամ նման անձի նշանակումը էականորեն ոչինչ չէր փոխի, որովհետև իրական նոր մշակույթի կրողը ոչ թե նշանակվում է, այլ իշխանության է գալիս քաղաքական պայքարի միջոցով, հասարակության, և ոչ թե Սերժ Սարգսյանի քվեն ունենալով:

Իհարկե, մենք մեր պատմությունից դրդված՝ պատկերացնում ենք ավելի շուտ ոչ թե Գանդի, Մանդելա կամ Հավել, այլ Գորբաչով: Այսինքն մեկը, ով ծնվեց իշխող կուսակցության ներսում ու կարողացավ այդ կուսակցությանը խաբել ու տապալել:

Բայց դա հրաշքին հավատալու պես մի բան է: Մինչդեռ մեր Սահմանադրությունը, իրավունքն ու նորագույն պատմությունը տալիս են մեզ բավականաչափ հիմքեր, որպեսզի հրաշքին հավատալու փոխարեն ապավինենք ակտիվ քաղաքական պայքարին:

 

– Ակտիվորեն քննարկվում է վարչապետ Սարգսյան և վարչապետ Կարապետյան դիլեման: Անձերի պարագան էական կարո՞ղ է լինել, եթե երկուսն էլ, ի վերջո, նույն կուսակցությունն են ներկայացնում: Կամ «Գենսեկի» դերակատարությամբ Սերժ Սարգսյանի պարագա՞ն է առավել վտանգավոր մեր երկրի զարգացման համար, թե եթե նա փորձի անընդմեջ ղեկավարել երկիրը, իհարկե, այս անգամ արդեն վարչապետի պաշտոնում:

– Բովանդակային տարբերություն այդ երկուսի միջև չկա, երկուսն էլ հետադիմության ու լճացման արժեքների կրողներ են: Բայց կա շատ մեծ ֆորմալ տարբերություն. եթե լինի իշխանության երկու կենտրոն՝ վարչապետ և գենսեկ, ապա կստեղծվի իշխանության որոշ տարանջատում:

Միգուցե ակտիվանա նաև քննարկված երրորդ տարբերակը: Այն է՝ նախագահ Ա. Սարգսյանը, իրենց միջև առաջացող անխուսափելի հակասությունների պարագայում, ստիպված լինի որսալ հանրության վստահությունը: Ինչ–որ պահերի՝ նաև աջակցությունը: Ինչը թույլ կտա, որպեսզի հանրությունը կրկին կազմակերպվի, նաև շանս առաջանա ընդդիմադիր քաղաքականության վերակենդանացման համար:

Սերժ Սարգսյանը, իբրև վարչապետ, նման հնարավորություն չի ստեղծի: Սա է այդ երկու մոտեցումների տարբերությունը:

 

 

Գոհար Սարդարյան

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program