Սերժ եւ Ռիտա Սարգսյանները Թբիլիսիում ներկա են եղել Մարինա Ալեսի համերգին
SOCIETYՆախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հոկտեմբերի 30-ին Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլիի անվան ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել երգահան, բանաստեղծուհի Մարինա Ալեսի «Ձեզանից մեկը…» խորագրով համերգին։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան: Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ էր ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ, Թբիլիսիում ներկա գտնվել Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման արարողությանը:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



