Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով ՔԿ ծառայող է կալանավորվել

SOCIETY

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից Past.am-ին տեղեկացնում են, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր 
համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության 
անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 
13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ 
քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական 
գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված 
լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև արդյունավետ 
քննչական, դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել 
փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար 
Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր 
ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու 
կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի 
մի շարք պաշտոնատար անձինք Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր 
համագործակցության անդամների դրդմամբ չարաշահել են իրենց պաշտոնեական 
լիազորությունները՝ նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձանց քրեական 
պատասխանատվությունից խուսափելուն:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից 
պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի կողմից 
առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական 
օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ 
կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործն 
անջատվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը 01.02.2017թ. ՀՀ 
գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Վ.Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական 
լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին 
06.02.2008թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 
308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա 
նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Հանձնարարվել է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ պարզել 
սպանության վերաբերյալ քրեական գործով պատշաճ քննություն չկատարելու 
պատճառները, հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց 
շրջանակը, նրանց արարքներին տալ իրավական գնահատական:

Նախաքննությունը շարունակվում է:



Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է 
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական 
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ 
մտած դատավճռով:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia