Վահագն Աբգարյանի գործով առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակվեն. «Ժամանակ»
SOCIETY«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Լուրջ փաստեր կան վերջերս ձերբակալված և կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով: Նրա պաշտպան Հակոբ Ճարոյանը վստահեցնում է, որ առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակի, որով կարդարացնի իր պաշտպանյալին.
«Վահագն Աբգարյանն անմեղ է, և ես դա կապացուցեմ»: Փաստաբանը նշեց, որ այս ամբողջ աժիոտաժի իմաստն այն է, որ Քննչական կոմիտեն ցույց տա, թե հանցավոր խմբավորում է բացահայտել։
Ճարոյանը նշեց նաև, որ Վահագնի հայրը լուրջ կասկածներ ունի ԱԱԾ-ի կողմից իրականացված երկու գաղտնալսումների մասին, որը, ըստ էության, մեղադրյալի և նրա ծնողների միջև հեռախոսային խոսակցությունն է, սակայն ձայնագրության մեջ ներկայացված անձը Ալավերդցի Վահագի հայրը չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



