Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մկրտիչ Մինասյան. «Քանդելն ամենահեշտ ճանապարհն է»

SOCIETY

«Զվարթնոց»–ի հին մասնաշենքը պահպանելու համար հանդիպում կլինի

 

«Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018–2022 թվականների մաստեր պլանը հանրային քննարկման է ներկայացվել: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այն հրապարակել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Ներկայացվող մաստեր պլանով նախատեսվում է շուրջ 38,2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարել: Նոր պլանով կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման և այլ աշխատանքներ են նախատեսվում: Կքանդվի նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը:

Հիշեցնենք, որ ճարտարապետներն ավելի քան երկու տարի մասնաշենքի ամբողջական պահպանմանն ուղղված քայլեր էին ձեռնարկում:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպում կազմակերպել, որի ընթացքում ճարտարապետների հետ կուսումնասիրեն նախագիծը, կքննարկեն ու առաջարկներ կներկայացնեն:

««Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի կարելի քանդել: Քանդելն ամենահեշտ ճանապարհն է: Այլ ուղիներ պետք է գտնել, որոնց մասին մենք արդեն տևական ժամանակ է՝ խոսում ենք: Թող ֆունկցիան փոխվի, թող ինչ–որ վերակառուցումներ կամ միջամտություններ արվեն, բայց հիմքում թող քանդելը չլինի»–ասաց նա:

Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ նախագծի շրջանակներում ճարտարապետների հետ որևէ քննարկում եղե՞լ է:

«Խնդրել էինք աշխատել մեզ հետ: Բայց մենք այդ նախագիծը չենք տեսել: Անընդհատ ասում ենք՝ թող կոնցեսիոների խումբը գա, միասին եզրեր գտնենք, որպեսզի հին կառույցը պահպանվի, վերանորոգվի, բայց չքանդվի: Ոչ ոք մեզ չի լսում: Հիմա կուսումնասիրենք, կպահանջենք հնարավորինս պահպանել կառույցը: Բոլորի նպատակը մեկը պետք է լինի՝ հնարավոր եզրեր գտնել, որ չկորցնենք հին կառույցն ու չխափանենք օդանավակայանի աշխատանքը, որը դեռևս 10 տարի այս վիճակով կարող է աշխատել: Այնպես չէ, որ մեզ մոտ ամեն րոպե մի օդանավ է վայրէջք կատարում: Այստեղ այդքան մեծ հոսք չի գալիս, որ մտածենք, թե այլևս տեղ չկա ու առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է անպայման ընդարձակենք օդանավակայանը»:

Մկրտիչ Մինասյանը շեշտեց՝ «Զվարթնոց»–ի հին մասնաշենքը մոդեռնիստական ոճով ստեղծված կառույց է:

«Եթե մենք քանդում ենք մեր ճարտարապետության, մեր երկրի զարգացման ընթացքում ստեղծված կառույցները, ստացվում է, որ ընդհանրապես մասնակից չենք եղել այդ արժեքների ստեղծմանը: Քանդե՞նք, ինչպես, օրինակ՝ երիտասարդական պալատը, «Սևան» հյուրանոցը: Դրսի հարուստները քանդեցին ու դեռ կանգնում և ասում են՝ թե հայրենիք սիրողներ են:

Յուրաքանչյուր երկրում մի շահ պետք է լինի, որը նախևառաջ երկրի ունեցվածքը պահելու շահն է»,–նշեց մեր զրուցակիցը:

Ճարտարապետների միության նախագահը չի բացառում՝ հնարավոր է, որ հին մասնաշենքն ամրության տեսակետից թերություններ ունենա:

«Ինչքան էլ ամուր սարքեն, մեկ է՝ եթե 30 տարի լքված վիճակում թողնեն, շենքն իր ուժը կկորցնի: Պահպանելու համար ամենօրյա ջանք է պետք: Իսկ այդ մասնաշենքին 40 տարի է՝ մոտեցող չկա, չեն էլ թողնում մոտենան: Բան չունեմ ասելու՝ մեծ, ընդարձակ, գունավոր և լուսավոր օդանավակայան է նորը, բայց զուգահեռ կան կառույցներ, որոնք պետք է պահել: Ի՞նչ անենք, ամբողջ Երևանը քանդենք: Տխուր իրավիճակ է: Ու չի քանդում թշնամին, մենք՝ մեր ձեռքով: Այսքան գրում ենք՝ «բաց» նամակ ժողովրդին, «փակ» նամակ նախագահին, և ոչ մի արդյունք: Հիասթափվում են մարդիկ»,– ասաց ճարտարապետն ու ընդգծեց՝ չնայած հիասթափված են, բայց քննարկում են ու քայլեր անպայման կձեռնարկեն:

 

Աննա Բադալյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League